«Փաստահավաք հանձնաժողով․ արդարության և ճշմարտության վերականգնման հնարավորություն»
19.06.2020
17:00
Հունիսի 19-ին՝ ժամը 17։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Փաստահավաք հանձնաժողով․ արդարության և ճշմարտության վերականգնման հնարավորություն» թեմայով:

Բանախոսներ՝ 

- Ռուբեն Կարանզա՝ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ներկայացուցիչ 
- Արուսյակ Ջուլհակյան՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ 
- Տիգրան Դադունց՝ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն 
- Իրինա Ղազարյան` ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայր 
- Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար 
- Սեդրակ Բաղդասարյան՝ «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավար 

ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագիծը։ 

Նախագծերով սահմանվում են 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների և գործունեության հետ կապված այլ հարաբերությունները: 

Ըստ նախագծի՝ ուսումնասիրության առարկա կդառնան ընտրություններն ու հանրաքվեները կեղծելու, ընտրակաշառք բաժանելու դեպքերը, քաղաքական հետընտրական հետապնդումները, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումները, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը: 

Նախագծով առաջարկվում է հանձնաժողովի ձևավորում 9 անդամի կազմով։ Անդամներից 6-ին առաջարկելու են խորհրդարանական խմբակցությունները՝ 2-ական թեկնածու յուրաքանչյուր խմբակցությունից, մեկ թեկնածու ՄԻՊ-ը, մեկին կառավարությունը և մեկ թեկնածու ԲԴԽ-ն։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

«Խոշտանգման դեպքեր. սա նո՞ր Հայաստանն է, թե՞ հին»
26.06.2020
12:00
Հունիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Խոշտանգման դեպքեր. սա նո՞ր Հայաստանն է, թե՞ հին» թեմայով:

«Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգ․ վարվիր աշխատողի հետ այնպես, ինչպես կցանկանայիր՝ քեզ հետ վարվեին»
24.06.2020
12:00
Հունիսի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով անցկացրեց քննարկում «Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգ․ վարվիր աշխատողի հետ այնպես, ինչպես կցանկանայիր՝ քեզ հետ վարվեին» թեմայով:
«Գաջ քսողից՝ մենեջեր, կա պրոֆեսիոնալիզմի պակաս: Իսկ ինչի՞ պակաս կա կառավարությունում, եթե «կրթական համակարգն ավերակ» է»
23.06.2020
11:00
Հունիսի 23-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Գաջ քսողից՝ մենեջեր, կա պրոֆեսիոնալիզմի պակաս: Իսկ ինչի՞ պակաս կա կառավարությունում, եթե «կրթական համակարգն ավերակ» է» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ