«Բնակչի բողոքը՝ դատարկ զնգոց. շինարարական աշխատանքն այլևս չի կասեցվի»
15.06.2020
15:00
Հունիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Բնակչի բողոքը՝ դատարկ զնգոց. շինարարական աշխատանքն այլևս չի կասեցվի» թեմայով:


Բանախոսներ՝
• Լիլիթ Պետրոսյան՝ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ
Հայկ Մարտիրոսյան՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ
Հովսեփ Խուրշուդյան՝ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար
Արմեն Գալջյան՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ
Մխիթար Սերոբյան՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբան
Հարություն Հարությունյան՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության բաժնի պետ

Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծով շինարարության թույլտվությունների կասեցումները կհամարվեն վերացած, և կասեցված գործունեությունը կվերսկսվի։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ մշակվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ։

Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի ուժով քաղաքաշինական փաստաթղթերի, մասնավորապես՝ շինարարական թույլտվությունների դատական կարգով վիճարկման դեպքում հայցադիմումը Վարչական դատարանի կողմից վարույթ ընդունելու պահից շինարարության թույլտվությունը համարվում է կասեցված։
Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը լրացնել նոր 1․1 կետով՝ սահմանելով կարգ, համաձայն որի՝ անկախ բողոքի առկայությունից շինարարությունն ինքնաբերաբար չի կասեցվի։

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն անտրամաբանական է անվանել մեր երկրում գործող այն օրենքները, որոնցով եթե հարակից շենքերի բնակիչները դատարան հայց են ներկայացնում իրենց հարևանությամբ շինարարության դեմ, ապա այն դադարեցվում է և կարող է վերսկսվել միայն համապատասխան դատական վճռի առկայության պայմաններում: «Այսօր մեր շինարարությունների 90%-ը կասեցված է բնակիչների ռեկետի պատճառով: Իսկ եզրակացությամբ կարող ենք պայքարել այս ռեկետի դեմ», - նշել է Արթուր Մեսչյանը:

Կառավարությունը մայիսի 27-ին հավանություն է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծին։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

«Խոշտանգման դեպքեր. սա նո՞ր Հայաստանն է, թե՞ հին»
26.06.2020
12:00
Հունիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Խոշտանգման դեպքեր. սա նո՞ր Հայաստանն է, թե՞ հին» թեմայով:

«Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգ․ վարվիր աշխատողի հետ այնպես, ինչպես կցանկանայիր՝ քեզ հետ վարվեին»
24.06.2020
12:00
Հունիսի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով անցկացրեց քննարկում «Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգ․ վարվիր աշխատողի հետ այնպես, ինչպես կցանկանայիր՝ քեզ հետ վարվեին» թեմայով:
«Գաջ քսողից՝ մենեջեր, կա պրոֆեսիոնալիզմի պակաս: Իսկ ինչի՞ պակաս կա կառավարությունում, եթե «կրթական համակարգն ավերակ» է»
23.06.2020
11:00
Հունիսի 23-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Գաջ քսողից՝ մենեջեր, կա պրոֆեսիոնալիզմի պակաս: Իսկ ինչի՞ պակաս կա կառավարությունում, եթե «կրթական համակարգն ավերակ» է» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ