« Վերադառնալ ցանկին

Վեբինարի գրանցում՝ https://us02web.zoom.us/webinar/register/WN_lJJ1EQ-4S2qWKBfs34OAbw

Անձնական տվյալների պաշտպանությունը արտակարգ դրության պայմաններում առավել կարևորվեց, քան նախկինում։ Սակայն, այն մշտապես կարևոր և արդիական թեմա է՝ տեխնոլոգիաների ու տեղեկատվական հասարակության զարգացմանը զուգահեռ։

Չնայած, թեմայի կարևորությանն ու ակտուալությանը այն խախտվում է նաև հիմա, և ավելի շատ, քան նախկինում։

Վերջին օրինակներից են նոր կորոնավիրուսի պատճառով մահացած քաղաքացիների անունների հրապարակումը, ՀՀ ԱԺ պատգամավոր և ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի կողմից քաղաքացու անձնագրի հրապարակումը։

Վեբինարի ընթացքում ներկայացվելու է՝
• «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի առանձնահտկություններն ու սկզբունքները,
• Անձնական տվյալների պաշտպանության վիճակը ՀՀ-ում՝ կոնկրետ օրինակներով,
• Անձնական տվյալների ոլորտում տեղեկատվական անվտանգության հիմնահարցերը Հայաստանում,
• Լավագույն շահի սկզբունքը և դրա շահարկման առարկաները։

Վեբինարն անցկացնելու է Հանրային լրագրության ակումբի հաղորդակցության և մեդիայի հարցերով մասնագետ Ալեքսանդր Մարտիրոսյանը։

Վեբինարն իրականացնում է Հանրային լրագրության ակումբը։

____________
Զուգահեռ վեբինարը հեռարձակվելու է Հանրային լրագրության ակումբի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/publicjournalismclub/live

Եթե տեխնիկական խնդիրների պատճառով ուղիղ եթերը հասանելի չլինի մեր Facebook-ի էջում, ապա այն կարող եք դիտել Մեդիա կենտրոնի Youtube-ի ալիքում, այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/Pjournalismclub

Ելնելով արտակարգ դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Faceboo-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ