Բանախոսներն էին՝
- Դավիթ Թումասյան՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
- Անուշ Ալեքսանյան՝ հոգեբան
Հայաստանի խորհրդարանը մայիսի 11-ին վավերացրեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան («Լանզարոտեի կոնվենցիա»), դառնալով ԵԽ անդամ 45–րդ պետությունը, որն իր համաձայնությունն է հայտնել ստանձնել Կոնվենցիայում ամրագրված դրույթները։
Քննարկման ընթացքում բանախոսները անդրադարձան հետևյալ հարցերին`
-Ինչի մասին է Լանզարոտեի կոնվենցիան, ի՞նչ սկզբունքներ է այն պարունակում
-Որո՞նք են երեխաների սեռական բռնության դրսևորումները, որքանո՞վ է տարածված Հայաստանում երեխաների սեռական բռնության երևույթը, և որտե՞ղ կարող են օգնություն հայցել դրա զոհերը:
-Ինչպե՞ս է լուծվում երեխաները սեռական բռնությունից և սեռական շահագործումից պաշտպանելու խնդիրը Լանզարոտեի կոնվենցիային միացած երկրներում:
-Ե՞րբ և ինչպիսի՞ կրթություն է անհրաժեշտ տրամադրել երեխաներին սեռական շահագործումից զերծ պահելու համար:
Միջոցառումն իրականացրեց Հանրային լրագրության ակումը Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...