«Ինքնավնասումների դրսևորումները ՔԿՀ-ներում և ազատազրկված անձանց հետ տարվող հոգեբանական աշխատանքների առանձնահատկությունները»
11.05.2020
14:30
Մայիսի 11-ին, ժամը 14:30-ին, Մեդիա կենտրոնը առցանց հարթակում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի մասնակցությամբ կազմակերպեց քննարկում «Ինքնավնասումների դրսևորումները ՔԿՀ-ներում և ազատազրկված անձանց հետ տարվող հոգեբանական աշխատանքների առանձնահատկությունները» թեմայով:

Բանախոսներն էին՝

Հասմիկ Հարությունյան` ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ
Սիրանուշ Դավթյան, դիտորդների խմբի փորձագետ,
Տիգրան Դովլաթյան, դիտորդների խմբի փորձագետ,
Անուշ Դանոյան, դիտորդների խմբի փորձագետ,
Արփի Սարգսյան, ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ,
Հայկանուշ Ճենտերեճյան, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ /հոգեբան/: 

Խմբի փորձագետները ներկայացրեցին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում ինքնավնասում կատարած անձանց հետ կատարվող աշխատանքների առանձնահատկությունների հետազոտության արդյունքները, մեթոդաբանությունն ու հիմնական նպատակը:
Բանախոսների կողմից քննարկվեցին նաև ոլորտը կարգավորող օրենսդրությունը, առկա բացերն ու անհրաժեշտ փոփոխությունները, ինչպես նաև պրակտիկայի հիմնական խնդիրները, որոնց կապակցությամբ հետազոտությամբ ներկայացվել են նաև եզրակացություններ և համապատասխան առաջարկներ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Մենք զբաղվենք քաղաքականությամբ, թե՞ քաղաքականությունը՝ մեզնով. ներքաղաքական դրությունը Հայաստանում»
05.06.2020
13:37
Հունիսի 5-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Մենք զբաղվենք քաղաքականությամբ, թե՞ քաղաքականությունը՝ մեզնով. ներքաղաքական դրությունը Հայաստանում» թեմայով:
Վեթինգ լինելու է, բայց ինչպե՞ս
01.06.2020
14:30
Հունիսի 1-ին՝ ժամը 14:30-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Վեթինգ լինելու է, բայց ինչպե՞ս» թեմայով:
«Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի»
27.05.2020
15:30
Մայիսի 27-ին՝ ժամը 16:30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի» թեմայով:
Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվեց
26.05.2020
01:44
Մայիսի 26-ին՝ ժամը 15:30-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց մամուլի ասուլիս «Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվի» թեմայով:

COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ