Համաճարակը և դրա շուրջ ծավալվող իրադարձությունները, որոնցում ներգրավված ենք բոլորս, անորոշության մեծ չափաբաժին ունի։ Առանձին մարդու կողմից իրավիճակին տրվող տարաբնույթ հակազդումները ոչ միշտ են հասկանալի, ընդունելի լինում մյուսի համար՝ ծնելով զարմանք ու տարակուսանք, որոշ դեպքերում՝ զայրույթ ու վրդովմունք, վատագույն դեպքում՝ թշնամանք ու հաջորդող ագրեսիվ գործողություններ։
Ստեղծված իրավիճակում հանդուրժողականությունը դառնում է առանցքային կոնցեպտ, ներքին և արտաքին անդորրի գրավական, համերաշխության և համախմբվածության երաշխիք։
- Ինչու՞ են մարդիկ դժվարությամբ հանդուրժում միմյանց:
Ինչպե՞ս վերագտնել ներքին անդորրն ու լինել առավել հանդուրժող մերձավորի հանդեպ:
- Ի՞նչն է ընկած անհանդուրժողականության հիմքում:
Վեբինարի բանախոսն էր Մանե Հակոբյանը՝ Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան խորհրդատու, հոգեթերապևտ:
Միջոցառումն իրականացրեց Հանրային լրագրության ակումբը Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...