« Վերադառնալ ցանկին

Մայիսի 11-ին, ժամը 14:30-ին, Մեդիա կենտրոնի առցանց հարթակում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը հրավիրում է քննարկման «Ինքնավնասումների դրսևորումները ՔԿՀ-ներում և ազատազրկված անձանց հետ տարվող հոգեբանական աշխատանքների առանձնահատկությունները» թեմայով:

Բանախոսներ՝

- Հասմիկ Հարությունյան` ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ
- Սիրանուշ Դավթյան, դիտորդների խմբի փորձագետ,
- Տիգրան Դովլաթյան, դիտորդների խմբի փորձագետ,
- Անուշ Դանոյան, դիտորդների խմբի փորձագետ,
- Արփի Սարգսյան, ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ,
- Հայկանուշ Ճենտերեճյան, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ /հոգեբան/:

Խմբի փորձագետները կներկայացնեն ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում ինքնավնասում կատարած անձանց հետ կատարվող աշխատանքների առանձնահատկությունների հետազոտության արդյունքները, մեթոդաբանությունն ու հիմնական նպատակը:
Բանախոսների կողմից կքննարկվեն նաև ոլորտը կարգավորող օրենսդրությունը, առկա բացերն ու անհրաժեշտ փոփոխությունները, ինչպես նաև պրակտիկայի հիմնական խնդիրները, որոնց կապակցությամբ հետազոտությամբ ներկայացվել են նաև եզրակացություններ և համապատասխան առաջարկներ:
————————
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia/live

Եթե տեխնիկական խնդիրների պատճառով ուղիղ եթերը հասանելի չլինի մեր Facebook-ի էջում, ապա այն կարող եք դիտել Մեդիա կենտրոնի Youtube-ի ալիքում, այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia

Ելնելով արտակարգ դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Faceboo-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ