« Վերադառնալ ցանկին

Վեբինարին գրանցվելու համար անցեք այս հղումով՝ https://us02web.zoom.us/webinar/register/WN_cuiV6ekXS9iDOKpFqDxpxA

Հանրային լրագրության ակումբը մայիսի 8-ին, ժամը 18:40-ին, հրավիրում է վեբինարի «Ինչու՞ ենք դժվարությամբ հանդուրժում միմյանց, ինչպե՞ս վերագտնել ներքին անդորրն ու լինել առավել հանդուրժող մերձավորի հանդեպ» թեմայով:

Համաճարակը և դրա շուրջ ծավալվող իրադարձությունները, որոնցում ներգրավված ենք բոլորս, անորոշության մեծ չափաբաժին ունի։ Առանձին մարդու կողմից իրավիճակին տրվող տարաբնույթ հակազդումները ոչ միշտ են հասկանալի, ընդունելի լինում մյուսի համար՝ ծնելով զարմանք ու տարակուսանք, որոշ դեպքերում՝ զայրույթ ու վրդովմունք, վատագույն դեպքում՝ թշնամանք ու հաջորդող ագրեսիվ գործողություններ։

Ստեղծված իրավիճակում հանդուրժողականությունը դառնում է առանցքային կոնցեպտ, ներքին և արտաքին անդորրի գրավական, համերաշխության և համախմբվածության երաշխիք։

- Ինչու՞ են մարդիկ դժվարությամբ հանդուրժում միմյանց:
Ինչպե՞ս վերագտնել ներքին անդորրն ու լինել առավել հանդուրժող մերձավորի հանդեպ:
- Ի՞նչն է ընկած անհանդուրժողականության հիմքում:

Վեբինարի բանախոսն է
Մանե Հակոբյանը՝ Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան խորհրդատու, հոգեթերապևտ:

Վեբինարը տեղի կունենա մայիսի 8-ին, ժամը՝ 18:40-ին, տևողությունը՝ 1.5 ժամ ներառյալ հարցուպատասխանի փուլը։

Միջոցառումն իրականացնում է Հանրային լրագրության ակումը Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։

Զուգահեռ վեբինարը հեռարձակվելու է Հանրային լրագրության ակումբի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/publicjournalismclub/live

Եթե տեխնիկական խնդիրների պատճառով ուղիղ եթերը հասանելի չլինի մեր Facebook-ի էջում, ապա այն կարող եք դիտել Մեդիա կենտրոնի Youtube-ի ալիքում, այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia

Ելնելով արտակարգ դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Faceboo-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ