« Վերադառնալ ցանկին

Վեբինարին գրանցվելու համար անցեք այս հղումով՝ https://us02web.zoom.us/webinar/register/WN_L87IBgXXSAWzWEjWPi-PUw

Հանրային լրագրության ակումբը ապրիլի 30-ին, ժամը 19:00-ին, կազմակերպելու է վեբինար «Երեխաները՝ արտակարգ իրավիճակում. ինչպես պաշտպանել նրանց բացասական ապրումներից» թեմայով:

Արտակարգ իրավիճակը ենթադրում է նաև ծնողների համար արտակարգ գործողություններ՝ երեխաներին բացասական ապրումներից հեռու պահելու համար։ Ծնողները պետք է գիտակցեն , որ իրենց երեխաների տրամադրությունը մեծապես կախված է իրենց հոգեվիճակից։ Ինչպես պահպանել երեխաների հոգեկան բարվոքությունը համաճարակի պայմաններում։
Վեբինարի բանախոսն է հոգեբան Մարինե Պետրոսյանը:

Վեբինարը տեղի կունենա ապրիլի 30-ին, ժամը՝ 19:00-ին, տևողությունը՝ 1.5 ժամ ներառյալ հարցուպատասխանի փուլը։

Միջոցառումն իրականացնում է Հանրային լրագրության ակումը Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ