« Վերադառնալ ցանկին
Ապրիլի 13 -ին ժամը 17:30–ին, Հանրային լրագրության ակումբը կազմակերպում է վեբինար «Մանիպուլյացիա՝ անձի վրա քողարկված ազդեցություն. ինչպե՞ս ճանաչել ու պաշտպանվել» թեմայով:
Վեբինարին կարող եք հետևել առցանց, հետևյալ հղումով՝ https://zoom.us/webinar/register/WN_tzTZFIMdTuKQf3bMH5oitA:
 
Մանիպուլյացիան մեր կյանքի, փոխհարաբերությունների, փոխազզդեցության անբաժան մասն է, և բոլորս կամա, թե ակամա առնչվում ենք այդ երևույթի հետ: Ինչու՞ է մեզ անհրաժեշտ ճանաչել այն: Մանիպուլյացիան ենթադրում է անձի վրա քողարկված ազդեցություն, երբ արտաքինից պարտադրվող պատկերացումները խեղում են անձի սեփական ցանկությունները, և արդյունքում տուժում են մանիպուլյացիայի ենթարկված անձի շահերը:
 
Մանիպուլյատորը օգտագործում է մարդկանց սեփական շահերի համար: Երբեմն դա տեսանելի է, իսկ երբեմն մենք անգամ չենք հասկանում, որ գործում ենք՝ հակառակ մեր ցանկությունների: Հետևապես, սեփական անձը ավելի լավ ճանաչելու և ներքին ներդաշնակությունը պահպանելու համար կարևորվում են տեղեկատվության հոսքը ՛՛ֆիլտրելու՛՛ և մանիպուլյացիայի ծուղակում չհայտնվելու համար անհրաժեշտ հմտությունները: Ի՞նչ է մանիպուլյացիան: Ինչպե՞ս կարող ենք ճանաչել այն և ինչպե՞ս պաշտպանվել: Ինչի՞ց խուսափել և ինչը կարող է մեզ օգտակար լինել:
 
Այս հարցերը կքննարկենք հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիա Թևոսյանի հետ:
 
Մարիա Թևոսյան
ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ
Հոգեբանական գիտությունների թեկնածու
Ատենախոսության թեմա` «Անձի մտածողության առանձնահատկությունների և կոնֆլիկտայնության հարաբերակցությունը»:
 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1994-1998թթ.- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետ:
1998-2004թթ.- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի դիսերտանտ :
 
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Հոգեբան, թրենինգավար, հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար, Այգ հոգեբանական ծառայությունների կենտրոն,
Դասախոս, ՀՀ ԳԱԱ-ի գիտակրթական միջազգային կենտրոն,
Դասախոս, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան,
2017թ . Եվրոպական խորհրդի կողմից կազմակերպված ՛՛Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում՛՛ ծրագրի խորհրդատու, թրեներ,
2014 թ.-2015թթ.- ՀՀ Փաստաբանական դպրոց` դասախոս:
2014 թ.-2017 թթ. - Հայաստանի արդարադատության ակադեմիա` դասախոս:
2012-2013 թթ. –Դատախազության բարձրագույն դպրոց` դասախոս:
2001-2015 թթ. - Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ հոգեբանության տեսության և պատմության ամբիոն` դասախոս:
2001-2008 թթ.- “Կանաչ տուն, Ծիածանային պարտեզ” երեխաների վաղ սոցիալականացման կենտրոն` հոգեբան:
2002-2004 թթ.- “Ուրարտու” կիրառական հոգեբանության և սոցիոլոգիայի համալսարան` դասախոս:
 
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2000 թ.- Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի իսկական անդամ;
2009թ.- 2019թ. Հոգեվերլուծության և հոգեթերապիայի զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ;
2016 թ.- 2019թ. Հոգեվերլուծության և հոգեթերապիայի զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
2012 թ.- Արհեստավարժ հոգեթերապևտների լիգայի (ППЛ, Россия) իսկական անդամ:
2014թ.-Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի /APA/ իսկական անդամ:
2019թ- Միջազգային Էթնոհոգեվերլուծական ասոցիացիայի /AIEP/ կոլեկտիվ անդամ:
2019թ. – ԱՇԴՎ /EMDR/ Հայաստանի հգեթերապևտների ասոցիացիայի անդամ:
 
ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
32 գիտական հոդվածների հեղինակ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...