Կա վախ. Բա մեր ազնիվ ցեղն էսպես կորչելու՞ է
07.04.2020
12:10
Այն, ինչ կարող էինք կարդալ և զարմանալ ֆանտաստիկ թվացող գրքերում՝ Զամյատինի, Օրուելի, Քամյուի գործերում, հանկարծ շոշափելի է դառնում մեր կյանքում: Կորոնավիրուսը քաղաքակրթական մասշտաբի փոփոխություններ է ենթադրում: Յուրաքանչյուրս մեր տանը զգում ենք նույնը, ինչ մեկ ուրիշը աշխարհի մյուս ծայրում, իր տանը: Սակայն արդյո՞ք յուրաքանչյուր անհատ կամ յուրաքանչյուր ազգ ունի բացառապես իրե՛ն բնորոշ արձագանքը , տվյալ դեպքում, կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամին, թե՞ մարդ արարածի արձագանքը վտանգին, անորոշությանն ունիվերսալ է:
Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ենք զրուցել մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ:

Փոդքասթ տարբերակը կարող եք լսեսլ այստեղ՝ https://anchor.fm/media-center/episodes/ep-ecg3n4 

 

-Պարո՛ն Թադևոսյան, հայերիս արձագանքը այս ճգնաժամին կարելի՞ է ընդհանրացնել այսպես՝  «Մենք այնպիսի բաների միջով ենք անցել՝ պատերազմներ, Ցեղասպանություն, երկրաշարժ,  սով, մութ, ցուրտ: Կորոնավիրուսն էլ կհաղթահարենք»:
- Չէի ցանկանա միֆոլոգիզացնել իրավիճակը և կապել անցյալում տեղի ունեցած կրիտիկական իրավիճակներում մարդականց  ստեղծած ասույթների հետ: Այսօր ունենք իրավիճակ, որը պետք է իրականորեն գնահատել: Իրավիճակի իրական գնահատականն այն է, որ կա  արագ տարածվող վիրուսի տեսակ, որի ստեղծած վտանգն այն է, որ  եթե դա շատ արագ տարածվի, տեմպը բարձր լինի,  բուժումն իրականացնելը առողջապահական համակարգի կողմից կլինի դժվար: Եվ մարդկանց պարզապես առաջարկ է արվում մնալ տներում, այդպես  մասնակցել հիվանդության  կանխմանը: Տարբեր մարդիկ տարբեր արձագանքներ ունեն: Չէի ասի, թե այսօր կա հասարակության մեջ միատեսակ արձագանք…

-Կա՞ տարբերություն՝ ինչպե՞ս են տարբեր ազգեր արձագանքում նույն ճգնաժամին: Այս դեպքում՝ կորոնավիրուսին:

- Իհարկե կա: Արձագանքի տարբերությունն ի սկզբանե  , կարծեք թե, արտացոլված է նաև  հիվանդության, վարակի տարածման առանձնահատկությամբ: Իհարկե, հատուկ հետազոտություն պետք է անել, նման կապ տեսնելու համար, սակայն արտաքին դիտարկումներով, օրինակ, նույն իտալացիների դեպքում , հիշում եմ, փետրվարի վերջին, մարտի սկզբին Իտալիայի փողոցներում  մարդկանց հետ հարցազրույցներ էին անում, և շատերը  պարզապես ծաղրում էին այն զգուշավորությունը, որը կար այլ երկրներում: Հետո տեսանք, որ Իտալիայում երկրաչափական պրոգրեսիայով դեպքերը սկսեցին աճել: Նաև շատ տարբեր է կարանտինի  պայմաններում մարդկանց վարքագիծը: Իտալացիներն իրենց պատշգամբներից երգում են, իսկ Գերմանիայում, օրինակ, երբ մեկը փորձեց երգել, հարևանները  միանգամից նրան սաստեցին: Մարդիկ տարբեր բնավորություն ունեն: Սա սոցիալական տարածության մշակույթի ևս մեկ ցուցիչ է:
Հայաստանում միջին վիճակ է: Բազմաշերտ է հասարակությունը: Կան, պայմանականորեն, գերմանացիներ՝ ավելի ռացիոնալ դատողական մոտեցում ունեցողներ, պայմանականորեն՝ իտալացիներ, ավելի իռացիոնալ մոտեցումներով: Մեզ մոտ այս իրավիճակում գործում է ՙՄկների ժողով՚-ի հայտնի միտքը, թե ՙԷս մեր ազնիվ ցեղը էսպես  կոչելու՞ է: Կա այս վախը, ինչը ստիպում է  իռացիոնալ մտածող շատերին, ինչ-որ զգուշավորություն ձեռնարկել:

Հարցազրույցն՝ մաբողջությամբ, կարող եք լսել այս հղումով՝ https://anchor.fm/media-center/episodes/ep-ecg3n4 

 

Լուսանկարներ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի»
27.05.2020
15:30
Մայիսի 27-ին՝ ժամը 16:30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի» թեմայով:
COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
«Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում»
15.05.2020
19:00
Մայիսի 15-ն Ընտանիքի օրն է:

Հանրային լրագրության ակումբը մայիսի 15-ին, ժամը 19:00-ին, հրավիրեց վեբինար «Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ