Սովորենք սիրել ու պահպանել միմյանց
26.03.2020
19:54
Ինչպե՞ս հաղթահարել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մեկ ամիս (գուցե ավելի) տնից դուրս չգալու անորոշությունը: Ի՞նչ լուծումներ են առաջարկում հոգեբանները՝ նվազագույն էմոցիոնալ կորուստներով հաղթահարելու համաշխարհային մասշտաբի այս ճգնաժամը: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ենք զրուցել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն Վարուժան Մելքոնյանի հետ:

 -Պարո՜ն Մելքոնյան, Հայաստանում արտակարգ դրություն է: Արտակարգ դրություն է, մեծ հաշվով, ամբողջ աշխարհում: Բայց , այդուհանդերձ, այս մարտահրավերը մեզնից յուրաքանչյուրն իրեն անձնապես ուղղված մարտահրավեր է ընկալում: Ինչպե՞ս հաղթահարել մեկ ամիս, իսկ գուցե ավելի, տանը մնալու անորոշությունը, որն իր հերթին բազմաթիվ այլ խնդիրներ է առաջացնում:

-Անորոշ վիճակ է, և հոգեբանական բոլոր խնդիրները ծնվում են անորոշ վիճակից. ոչ ոք չգիտի՝ ինչքա՞ն է տևելու, ի՞նչ զարգացումներ կլինեն, ինչպե՞ս է բուժվում: Անորոշությունների այս շարքը հոգեբանական լարվածության է բերում: Բայց երկու որոշակի ինֆորմացիա, այնուամենայնիվ, ունենք՝ ա/կորոնավիրուսը թույլ է ազդում կամ չի ազդում երիտասարդ սերնդի վրա և բ/ խոցելի խմբում 60-ն անց մարդիկ են: Այսինքն՝ բնակչության քիչ մասն է համարվում խոցելի խումբ, մյուսները պետք է պարզապես զգույշ լինեն՝ խոցելի խմբերին չվարակելու համար: Համաշխարհային տագնապը, այդ թվում՝ լրատվական, հանգեցրել է մի վիճակի, երբ յուրաքանչյուրը վախենում է, որ հերթական զոհը կարող է հենց ինքը լինել: Սակայն այդպես մտածել պետք չէ: Տեղեկատվական անկառավարելի հոսքերը վիրուսը սարսափելի մեծացրել են: Իմ խնդրանքն ու կոչը՝ վախը պետք է բացառել, վախը, խուճապը թուլացնում է մարդու դիմադրողականությունը, ճնշում է իմուն համակարգը, իսկ յուրաքանչյուր վիրուսի , հիվանդության դեմ պայքարողը յուրաքանչյուրիս օրգանիզմն է: Եթե թուլացնում ենք մեր իմուն համակարգը, դիմադրողականությունը, այլ հիվանդություն կարող է գլուխ բարձրացնել:

- Նույն փոքրիկ, փակ տարածության մեջ մեծ կազմով գտնվելու փաստը, որքան էլ սիրելի մարդկանցով ես շրջապատված, լարվածություն է առաջացնում: Ինչպե՞ս փոքր տարածության մեջ պահպանել , պայմանականասենք, սոցիալական հեռավորությունը՝ այսինքն՝ անձնական տարածքը:

- Բարդ է: Դա կախված է յուրաքանչյուր ընտանիքի բնակարանային հնարավորություններից: Կա այլ խնդիր. Ուսումնական հաստատություններն անցել են հեռավար ուսուցման: Պատկերացրեք մի ընտանիք, որտեղ երեք աշակերտ կա, երեքն էլ նույն ժամին պիտի դաս անեն: Ունեն մեկ համակարգիչ: Յուրաքանչյուր ընտանիքի կառավարման մոդել ունի: Բարդ, արտառոց իրավիճակ է. ինչպես պետությունները, կառավարությունները, այնպես էլ յուրաքանչյուր ընտանիք պետք է անցնի կառավարման արտակարգ մոդելի:

-Կա՞ ունիվերսալ մի միջոց, որը նման արտակարգ իրավիճակներում կարող է աշծատել բոլոր ընտանիքնրում:
-Ոչ, ունիվերսալ միջոցը գոյություն ունեցող հոգեբանական ծառայություններն են, որոնք անվճար հոգեբանական ծառայություններ են առաջարկում:
-Ինձ թվաց, պիտի ասեք՝ միմյանց սիրելը:

-Այս ամենն՝ իր բացասական հետևանքներով, կարող է մեզ շատ բան սովորեցնել: Ամենա-ամենակարևորը հիմա փոխօգնությունն է ու դիմացինի մասին մտածելը: Հիմա բարդ չէ եղածի դեմ պայքարելը, որքան այն չփոխանցելը: Սա մեզ կսովորեցնի մեկս մյուսին հարգել, սիրել: Ամբողջ աշխարհում ինչպ՞ես էր՝ մեկը հրամայում էր, ու Սիրիայում ռումբ էր պայթում, մարդիկ էին զոհվում: Ինչու՞: Որովհետև հրաման տվողը կարծում էր, որ ինքն այնքան հզոր է, որ կարող է մյուսների կյանքի հանդեպ անփույթ վերաբերմունք ունենալ: Եկավ մի վիրուս, որը բոլորի համար հավասար վտանգավոր դարձավ, ու ամբողջ աշխարհը սկսեց պայքարել մի երևույթի դեմ, ստեղծվեց ընդհանուր թշնամու գաղափարը, որը մարդկանց դարձնում է բարեկամ: Այս նույն երևույթը յուրաքանչյուր պետությունում է, յուրաքանչյուր ընտանիքում: Միակ դեղատոմսը հոգ տանել իր ու հարազատների նկատմամբ:

-Մանկահասակ երեխաները չորս պատի մեջ չեն դիմանում, բնական է. ուզում են զբոսնել, շփվել ընկերների հետ: Իչպե՞ս ծնողները բացատրեն խնդիրը, որ նրանք ևս պատկերացնեն՝ ինչու՞ են տանը:

- Երեխաների հետ պետք է զբաղմունք ապահովել տանը: Զբոսանքը չի բացառվում: Հարմար ժամերի՝ բացառելով սոցիալական շփումները, կարելի է երեխաներին դուրս հանել: Երեխաների ազատությունը չպետք է ճնշել, նրանց համար լիարժեք ազատություն ապահովել: Նրանք նախաձեռնող են և երբեք նույն խաղը չեն կրկնում: Պետք է կարողանալ ճիշտ մատուցել սահմանափակումները: Պարենային խանութներն աշխատում են: Պետք է ճիշտ մշակույթ ձևավորել՝ տանից դուրս գալ կանխարգելիչ միջոցառումներին հետևելով:

- Կա տեսություն, որ յուրաքանչյուր արտակարգ, բարդ իրավիճակից ավելի ուժեղ կամ իմաստնացած ենք դուրս գալիս: Այս դեպքում և՞ս այս տեսությունը կաշխատի:
- Նախ՝ սա համաշխարհային բնույթ է կրում: Ի՞նչ էր տեղի ունենում աշխարհում՝ մինչր այս վիրուսի հայտնվելը: Պետությունները, մարդիկ զինվում էին: Զինվել, այսինքն՝ լրացուցիչ , արհեստականորեն ուժ ավելացնել յուրաքանչյուրին: Բնական, պաշտպանիչ ուժը ճնշվում է, երբ արհեստական ուժին ենք ապավինում: Աշխարհը հասկացավ, որքան էլ միջմայրցամաքային հրթիռներ ունեին, մի փոքրիկ վիրուսի հանդեպ անզոր դարձան: Հույս ունեմ, որ այլևս ռազմատեխնիկական ուղղությամբ հսկայական ներդրումները չեն շարունակվի, այլևս չի թերագնահատվի անհատի դերը՝ յուրաքանչյուր պետության կյանքում: Սա կլինի , թերևս, ամենամեծ ձեռքբերումը, երբ մարդիկ կսկսեն սիրել միմյանց ու գնահատել մարդու արժեքը: Հոգևեր արժեքը նյութական պահանջների բավարարումից առաջնային կդառնա:

Ինչպե՞ս կազմակերպել աուտիզմ ունեցող երեխաների առօրյան արտակարգ դրության պայմաններում, ինչպե՞ս հաղթահարեն իրենց հոգնածությունն ամբողջ օրը խոհանոցում անցկացնող կանայք, ինչպե՞ս չհուսահատվել, երբ ծննդյան օրերին ոչ ոք քեզ հյուր չի գա, ինչպե՞ս արժանապատվորեն ու նվազագույն կորուստներով հաղթահարել այս մեծ ճգնաժամը: Ամբողջական հարցազրույցն ու նաև այս հարցերի պատասխանները՝ այս հղումով` https://anchor.fm/media-center/episodes/by-Lilith-Avagyan-ebv5jq 

 

 

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Կա վախ. Բա մեր ազնիվ ցեղն էսպես կորչելու՞ է
07.04.2020
12:10
Այն, ինչ կարող էինք կարդալ և զարմանալ ֆանտաստիկ թվացող գրքերում՝ Զամյատինի, Օրուելի, Քամյուի գործերում, հանկարծ շոշափելի է դառնում մեր կյանքում: Կորոնավիրուսը քաղաքակրթական մասշտաբի փոփոխություններ է ենթադրում: Յուրաքանչյուրս մեր տանը զգում ենք նույնը, ինչ մեկ ուրիշը աշխարհի մյուս ծայրում, իր տանը: Սակայն արդյո՞ք յուրաքանչյուր անհատ կամ յուրաքանչյուր ազգ ունի բացառապես իրե՛ն բնորոշ արձագանքը , տվյալ դեպքում, կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամին, թե՞ մարդ արարածի արձագանքը վտանգին, անորոշությանն ունիվերսալ է:
Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ենք զրուցել մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ:
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը
06.04.2020
19:39
2020թ․ ապրիլի 2-ին ՀՀ Կառավարությունն ընդունել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առաջիկա օրերին կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Իրավապաշտպաններն առաջ են քաշել ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում էլեկտրոնային վերահսկողության թույլատրելիության ութ պայմանները
06.04.2020
14:21
Իրավապաշտպան և քաղաքացիական հասարակության ավելի քան 100 կազմակերպություններ ստորագրել են համատեղ հայտարարություն, որում շարադրված են այն պայմանները, որոնք պետք է պահպանվեն ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի նպատակով էլեկտրոնային վերահսկողության տեխնոլոգիաներ կիրառելիս։
Կորոնավիրուս՝ ՔԿՀ-ներում. կանխել հնարավո՞ր էր
04.04.2020
17:30
Երեկ հայտնի դարձավ, որ «Վարդաշեն» ՔԿՀ պահպանության բաժնի 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ևս 28-ը մեկուսացված են, կատարվում է նմուշառում։
Թեմայի շուրջ Մեդիա կենտրոնը զրուցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ Արշակ Գասպարյանի հետ։
Անգամ արտակարգ դրության պայմաններում պատգամավորները շարունակում են դակել կառավարության որոշումները. Ավետիք Իշխանյան
02.04.2020
20:56
Արտակարգ դրության պայմաններում օրենսդիր մարմնի գործունեության վերաբերյալ «Մեդիա կենտրոնը» զրուցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ