Թևան Պողոսյանի գինու պաշարները բավարար են՝ Հայաստանում ներքաղաքական համերշախությունն ապահովելու համար
23.03.2020
17:00
ԱՄՆ-ը դադարեցրեց Արցախին ականազերծման նպատակներով ուղիղ ֆինանսավորումը: Ըստ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թեւան Պողոսյանի՝ պետք է հասկանալ՝ ինչու՞ դա տեղի ունեցավ և որտե՞ղ ենք թերացել, փորձենք հնարավոր տարբերակները՝ վերականգնելու Արցախին տրամադրվելիք ԱՄՆ հումանիտար օգնությունը: Ինչ վերաբերում է ԱՄՆ պետդեպարտամենտի որոշ պաշտոնյաների ենթադրություններին, թե ԱՄՆ-ը հնարավոր է ֆինանսավորի «բնակչությանը խաղաղության նախապատրաստման» ծրագիրը, պարոն Պողոսյանը միանշանակ չընդունեց. «Պետք է հասկանանք՝ դրանք եռակո՞ղմ ծրագրեր են, տրամադրվելու են Արցախի Հանրապետությանը. Հայաստանին և Ադրբեջանի՞ն: Եթե՝ոչ, ուրեմն պետք է պարզ, հասարակ լեզվով և՛ ՀՀ-ն, և՛ Արցախը, ասեն, որ եթե չլինեն եռակողմ ծրագրեր,այդ ծրագրերն այլևս հետաքրքիր չեն, և որևէ մեկը Հայաստանում այլևս չի ներգրավվի»:

- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելության ժամանակավոր դադարեցման առնչությամբ: Որքանո՞վ կարող է սահմանային լարվածության պատճառ դառնալ մշտադիտարկման ժամանակավոր կասեցումը և, առհասարակ, պանդեմիայի, համաշխարհային ճգնաժամի պայմաններում ինչպես եք տեսնում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը:

- Երբ կորոնավիրուսը չկար, և այդ մշտադիտարկման առաքելությունը կար, ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկումները նպաստու՞մ էին սահմաններին լարվածության թուլացմանը:

-Մարտի 31-ին Արցախում նախագահական ընտրություններ են: Կա՞ր անհրաժեշտություն կորոնավիրուսի տարածման վտանգը հաշվի առնելով՝ հետաձգել այդ ընտրությունները, թե՞, այդուհանդերձ, դրանց կայացման քաղաքական արդյունքն  առավել կարևոր է , քան վիրուսի հնարավոր տարածումը:

- Կասեի՝ ոչ միայն քաղաքական առումով է արդյունքը կարևոր լինելու, այլև պետք է գիտակցենք բոլոր հետևանքները: Համեմատությունը Հայաստանում հանրաքվեի և Արցախում ընտրությունների միջև ,նույնը չէ: Հայաստանում մեկ հարց էր լուծվում, Արցախում գործադիր և օրենսդիր իշխանությունների ընտրության հարցն է դրված՝ հաջորդ 5 տարիների համար: Կողմ կլինեի, որ ընտրությունները ոչ թե հետաձգվեին, այլ կարողանայինք մեխանիզմներ ձևավորել՝ ապահովելու անվտանգությունը թե՜ ընտրությունների դիտարկման, թե՜ մասնակցության  …Հետաձգման հետևանքները կարող են ավելի ծանր լինել. մնացել է մեկ շաբաթ, և այս ողջ աշխատանքը, սպասումները կարող են այլ իմաստով շատ ավելի բացասական ազդեցություն ունենալ ներքին կյանքի վրա, հատկապե՜ս մարդկային հարաբերությունների վրա: Հաշվի առնենք նաև, որ հետաձգման ժամկետներն էլ անհասկանալի են: ԱՄՆ-ը ասում է, որ  կորոնավիրուսի հաղթահարման ծրագիրը կարող է 18 ամիս տևել, Իսրայելից ասում են՝ առնվազն 1,5 տարի կարող է ձգվել, ուրիշներն ասում են՝ 6-7 ամիս: Արցախի ընտրությունների հետաձգման ժամկետն, այդ դեպքում, ինչպե՞ս ենք որոշելու: Կարևորն այս դեպքում սա է՝ պետք է այնպես անենք, որ որևէ արցախցի ընտրության արդյունքների վերաբերյալ որևէ կասկած չունեա: Կանխատեսում եմ արցախցու քվեի հաղթանակը:
-Պարո՜ն Պողոսյան, Դուք պարբերաբար ներքաղաքական համերաշխության կոչեր եք անում: Ունե՞ք գինու համապատասխան պաշարներ…
- Եթե Արցախում այդ օրն ամեն ինչ լավ լինի, վստահ եմ, Արցախում քիչ չեն գինու գործարաններն ՝իրենց պաշարներով: Եթե բոլորի տրամադրությունը լինի այնպիսին, որ ապրիլի 1-ին մենք ավելի ուժեղ ենք, քան էի՜նք մարտի  31-ին, մեր գինու պաշարները երբևէ չեն նվազի…

 

Սա Թևան Պողոսյանի հետ հարցազրույցի հատվածական մեջբերում է:

Հարցազրույցն՝ ամբողջությամբ, կարող եք լսել հղումով՝ https://anchor.fm/media-center/episodes/by-Lilith-Avagyan-ebqtmq 

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Կա վախ. Բա մեր ազնիվ ցեղն էսպես կորչելու՞ է
07.04.2020
12:10
Այն, ինչ կարող էինք կարդալ և զարմանալ ֆանտաստիկ թվացող գրքերում՝ Զամյատինի, Օրուելի, Քամյուի գործերում, հանկարծ շոշափելի է դառնում մեր կյանքում: Կորոնավիրուսը քաղաքակրթական մասշտաբի փոփոխություններ է ենթադրում: Յուրաքանչյուրս մեր տանը զգում ենք նույնը, ինչ մեկ ուրիշը աշխարհի մյուս ծայրում, իր տանը: Սակայն արդյո՞ք յուրաքանչյուր անհատ կամ յուրաքանչյուր ազգ ունի բացառապես իրե՛ն բնորոշ արձագանքը , տվյալ դեպքում, կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամին, թե՞ մարդ արարածի արձագանքը վտանգին, անորոշությանն ունիվերսալ է:
Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ենք զրուցել մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ:
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը
06.04.2020
19:39
2020թ․ ապրիլի 2-ին ՀՀ Կառավարությունն ընդունել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առաջիկա օրերին կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Իրավապաշտպաններն առաջ են քաշել ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում էլեկտրոնային վերահսկողության թույլատրելիության ութ պայմանները
06.04.2020
14:21
Իրավապաշտպան և քաղաքացիական հասարակության ավելի քան 100 կազմակերպություններ ստորագրել են համատեղ հայտարարություն, որում շարադրված են այն պայմանները, որոնք պետք է պահպանվեն ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի նպատակով էլեկտրոնային վերահսկողության տեխնոլոգիաներ կիրառելիս։
Կորոնավիրուս՝ ՔԿՀ-ներում. կանխել հնարավո՞ր էր
04.04.2020
17:30
Երեկ հայտնի դարձավ, որ «Վարդաշեն» ՔԿՀ պահպանության բաժնի 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ևս 28-ը մեկուսացված են, կատարվում է նմուշառում։
Թեմայի շուրջ Մեդիա կենտրոնը զրուցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ Արշակ Գասպարյանի հետ։
Անգամ արտակարգ դրության պայմաններում պատգամավորները շարունակում են դակել կառավարության որոշումները. Ավետիք Իշխանյան
02.04.2020
20:56
Արտակարգ դրության պայմաններում օրենսդիր մարմնի գործունեության վերաբերյալ «Մեդիա կենտրոնը» զրուցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ