Հայտարարություն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին ուղղված սպառնալիքի մասին
21.03.2020
13:00
2020թ. մարտի 20-ին, առավոտյան ժամը 10։29-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ քաղաքացիներին իրավաբանական խորհրդատվություն տվող 094-04-22-68 հեռախոսահամարին զանգ է ստացվել +79102119294 հեռախոսահամարից։

Տղամարդը, որը զանգահարել է գրասենյակի հեռախոսահամարին, զանգին պատասխանող իրավաբանից համոզվել է, որ ՀՔԱՎ է զանգել, ապա հայերենով ու հայհոյախառն սպառնացել է մարմնական վնասվածքներ հասցնել ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցին, եթե վերջինս շարունակի քննադատաբար արտահայտվել Վ.Պուտինի մասին։

Հեռախոսազանգը որակելով որպես Արթուր Սաքունցի եւ կազմակերպության հասցեին ուղղված անմիջական սպառնալիք, կազմակերպությունը դիմել է իրավասու մարմիններին դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու, +79102119294 հեռախոսահամարից զանգահարած անձի ինքնությունը պարզելու եւ վերջինիս օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Այս միջադեպը վկայում է, որ որոշ մարդիկ խոսքի եւ արտահայտման ազատությունը հասկացել են որպես սեփական անզուսպ կրքերը արտահայտելու հնարավորություն եւ օգտվում են ինչ-ինչ հովանավորչությունից ու անպատիժ մնալու համոզմունք ունեն: ՀՀ իրավապահներին կոչ ենք անում հրատապ միջոցներ ձեռք առնել եւ բացահայտել այս քրեական հանցագործին, իսկ վերջինիս ՀՀ քաղաքացի լինելու դեպքում, ջանքեր ներդնել նրան Հայաստան վերադարձնելու եւ հետագա քննության համար:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«ԽորանԱրդ» հասարակական կազմակերություն

Հանրային լրագրության ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հայտարարությունը բաց է միացողների համար, գրեք [email protected] հասցեով:

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Կա վախ. Բա մեր ազնիվ ցեղն էսպես կորչելու՞ է
07.04.2020
12:10
Այն, ինչ կարող էինք կարդալ և զարմանալ ֆանտաստիկ թվացող գրքերում՝ Զամյատինի, Օրուելի, Քամյուի գործերում, հանկարծ շոշափելի է դառնում մեր կյանքում: Կորոնավիրուսը քաղաքակրթական մասշտաբի փոփոխություններ է ենթադրում: Յուրաքանչյուրս մեր տանը զգում ենք նույնը, ինչ մեկ ուրիշը աշխարհի մյուս ծայրում, իր տանը: Սակայն արդյո՞ք յուրաքանչյուր անհատ կամ յուրաքանչյուր ազգ ունի բացառապես իրե՛ն բնորոշ արձագանքը , տվյալ դեպքում, կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամին, թե՞ մարդ արարածի արձագանքը վտանգին, անորոշությանն ունիվերսալ է:
Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ենք զրուցել մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ:
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը
06.04.2020
19:39
2020թ․ ապրիլի 2-ին ՀՀ Կառավարությունն ընդունել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առաջիկա օրերին կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Իրավապաշտպաններն առաջ են քաշել ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում էլեկտրոնային վերահսկողության թույլատրելիության ութ պայմանները
06.04.2020
14:21
Իրավապաշտպան և քաղաքացիական հասարակության ավելի քան 100 կազմակերպություններ ստորագրել են համատեղ հայտարարություն, որում շարադրված են այն պայմանները, որոնք պետք է պահպանվեն ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի նպատակով էլեկտրոնային վերահսկողության տեխնոլոգիաներ կիրառելիս։
Կորոնավիրուս՝ ՔԿՀ-ներում. կանխել հնարավո՞ր էր
04.04.2020
17:30
Երեկ հայտնի դարձավ, որ «Վարդաշեն» ՔԿՀ պահպանության բաժնի 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ևս 28-ը մեկուսացված են, կատարվում է նմուշառում։
Թեմայի շուրջ Մեդիա կենտրոնը զրուցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ Արշակ Գասպարյանի հետ։
Անգամ արտակարգ դրության պայմաններում պատգամավորները շարունակում են դակել կառավարության որոշումները. Ավետիք Իշխանյան
02.04.2020
20:56
Արտակարգ դրության պայմաններում օրենսդիր մարմնի գործունեության վերաբերյալ «Մեդիա կենտրոնը» զրուցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ