«Սպանության փորձ ՔԿՀ-ում իրավապահ մարմինների աջակցությամբ. ինչպե՞ս է քրեական աշխարհը համագործակցում ՔԿՀ անձնակազմի հետ»
06.03.2020
12:00
Այսօր՝ մարտի 6-ին, «Մեդիա կենտրոն»-ում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հանդես եկավ մամուլի ասուլիսով «Սպանության փորձ ՔԿՀ-ում իրավապահ մարմինների աջակցությամբ. ինչպե՞ս է քրեական աշխարհը համագործակցում ՔԿՀ անձնակազմի հետ» թեմայով:


Պարոն Սաքունցը ներկայացրեց քննարկման առարկա դեպքի մանրամասները։ Անդրադառնալով իրավապահ մարմինների աշխատանքին՝ նա ասաց․ «Քննության արդյունավետության, օբյեկտիվության հետ կապված հարցերը բարձրանում են այս դեպքի հետ կապված տարբեր պետական մարմինների ակնհայտ տրամադրված գործողություններով, մարդուն հետապնդում են պետական հսկողության տակ գտնվելու ընթացքում, սա ցույց է տալիս քրեական աշխարհի և պետական մարմինների սերտաճվածության աստիճանը»։

Բանախոսը համոզված է, որ հեղափոխությունից հետո «քրեական ենթամշակույթը շարունակում է գործել, ադապտացվել, շարունակում է մնալ անձեռնմխելի, և իրավապահ մարմինները բացառիկ անգործություն են դրսևորում և մասնակցություն են ունենում քրեական աշխարհի հետ համագործակցությունում»։

Արթուր Սաքունցի կարծիքով՝ նախարարը ընդհանրապես չի տիրապետում համակարգին, բայց դա չի ազատում իրեն պատասխանատվությունից, և նա իր ասուլիսով հենց դրա մասին էր ահազանգում։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Կա վախ. Բա մեր ազնիվ ցեղն էսպես կորչելու՞ է
07.04.2020
12:10
Այն, ինչ կարող էինք կարդալ և զարմանալ ֆանտաստիկ թվացող գրքերում՝ Զամյատինի, Օրուելի, Քամյուի գործերում, հանկարծ շոշափելի է դառնում մեր կյանքում: Կորոնավիրուսը քաղաքակրթական մասշտաբի փոփոխություններ է ենթադրում: Յուրաքանչյուրս մեր տանը զգում ենք նույնը, ինչ մեկ ուրիշը աշխարհի մյուս ծայրում, իր տանը: Սակայն արդյո՞ք յուրաքանչյուր անհատ կամ յուրաքանչյուր ազգ ունի բացառապես իրե՛ն բնորոշ արձագանքը , տվյալ դեպքում, կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամին, թե՞ մարդ արարածի արձագանքը վտանգին, անորոշությանն ունիվերսալ է:
Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ենք զրուցել մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ:
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը
06.04.2020
19:39
2020թ․ ապրիլի 2-ին ՀՀ Կառավարությունն ընդունել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առաջիկա օրերին կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Իրավապաշտպաններն առաջ են քաշել ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում էլեկտրոնային վերահսկողության թույլատրելիության ութ պայմանները
06.04.2020
14:21
Իրավապաշտպան և քաղաքացիական հասարակության ավելի քան 100 կազմակերպություններ ստորագրել են համատեղ հայտարարություն, որում շարադրված են այն պայմանները, որոնք պետք է պահպանվեն ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի նպատակով էլեկտրոնային վերահսկողության տեխնոլոգիաներ կիրառելիս։
Կորոնավիրուս՝ ՔԿՀ-ներում. կանխել հնարավո՞ր էր
04.04.2020
17:30
Երեկ հայտնի դարձավ, որ «Վարդաշեն» ՔԿՀ պահպանության բաժնի 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ևս 28-ը մեկուսացված են, կատարվում է նմուշառում։
Թեմայի շուրջ Մեդիա կենտրոնը զրուցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ Արշակ Գասպարյանի հետ։
Անգամ արտակարգ դրության պայմաններում պատգամավորները շարունակում են դակել կառավարության որոշումները. Ավետիք Իշխանյան
02.04.2020
20:56
Արտակարգ դրության պայմաններում օրենսդիր մարմնի գործունեության վերաբերյալ «Մեդիա կենտրոնը» զրուցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ