«Անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ ցմահ դատապարտյալն ազատ արձակվեց դրական վարքագիծ դրսևորելու շնորհիվ»
31.01.2020
12:00
Հունվարի 31-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ ցմահ դատապարտյալն ազատ արձակվեց դրական վարքագիծ դրսևորելու շնորհիվ» թեմայով։

Վերաքննիչ քրեական դատարանի՝ հունվարի 24-ին հրապարակած վճռով՝ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղաժամկետ ազատ արձակվեց։ Հեղափոխությունից հետո սա երկրորդ դեպքն է, երբ ցմահ դատապարտյալն ազատ է արձակվում ոչ հիվանդության հիմքով, այլ պատժի կրման ընթացքում դրական վարքագիծ դրսևորելու շնորհիվ։

Շուրջ մեկ տարի առաջ պատշաճ, դրական վարքագծի արդյունքում դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանը։ 

 

Բանախոսներ՝

Նարեկ Ալոյան՝ ազատ արձակված ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի պաշտպան

Ավետիք Իշխանյան՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ 

 Զարուհի Մեջլումյան՝ փաստաբան  

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի»
21.09.2020
14:00
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը Վանաձոր քաղաքի «Կիրովական» հյուրանոցում կազմակերպեց հանրային քննարկում «Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի» թեմայով:

«Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի դիտում-քննարկում Գյումրիում
18.09.2020
14:00
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում կազմակերպեց «Մեր սոցիալական իմունիտետը» վերտառությամբ ֆիլմի դիտում-քննարկում։

«Ոստիկանությունում խոշտանգումները շարունակվում են․ այս անգամ զոհը աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանն է»
17.09.2020
12:00
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ոստիկանությունում խոշտանգումները շարունակվում են․ այս անգամ զոհը աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանն է» թեմայով։

Դատավորների տեղափոխությունից ՍԴ հանդեպ վստահությունը չի ավելանում. թե՞ այդպես չէ
16.09.2020
12:00
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Դատավորների տեղափոխությունից ՍԴ հանդեպ վստահությունը չի ավելանում. թե՞ այդպես չէ» թեմայով:

Մեծ դասամիջոց, որը շատ երկար տևեց - ֆիլմի դիտում
14.09.2020
16:00
Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի ունեցավ «Մեծ դասամիջոց» ֆիլմի դիտումը (հեղինակ՝ լրագրող Լիլիթ Ավագյան):

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...