« Վերադառնալ ցանկին
Հունվարի 31-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ «Անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ ցմահ դատապարտյալն ազատ արձակվեց դրական վարքագիծ դրսևորելու շնորհիվ» թեմայով։

Վերաքննիչ քրեական դատարանի՝ հունվարի 24-ին հրապարակած վճռով՝ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղաժամկետ ազատ արձակվեց։ Հեղափոխությունից հետո սա երկրորդ դեպքն է, երբ ցմահ դատապարտյալն ազատ է արձակվում ոչ հիվանդության հիմքով, այլ պատժի կրման ընթացքում դրական վարքագիծ դրսևորելու շնորհիվ։

Շուրջ մեկ տարի առաջ պատշաճ, դրական վարքագծի արդյունքում դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանը։ 

 

Բանախոսներ՝

Նարեկ Ալոյան՝ ազատ արձակված ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի պաշտպան

Ավետիք Իշխանյան՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ 

 Զարուհի Մեջլումյան՝ փաստաբան  

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ