«Զորակոչիկների իրավունքների վիճակը 2018 ձմեռային և 2019 ամառային զորակոչերի ընթացքում»
25.12.2019
12:00
Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայության չանցած այն քաղաքացիները, ում 27 տարին լրացել է, այլևս չեն կարող պետական պարտադիր վճարները կատարելով ազատվեն քրեական պատասխանատվությունից, ինչը համարվում է խտրական և չհաշվարկված մոտեցում մի խումբ քաղաքացիների նկատմամբ և խոչընդոտ է հանդիսանում քաղաքացիների վերադարձին հայրենիք։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանրությանն է ներկայացրել «Զորակոչիկների իրավունքների վիճակը 2018 ձմեռային և 2019 ամառային զորակոչերի ընթացքում» գլխագրով զեկույցը, որտեղ անդրադառնում է զորակոչի ընթացքում արձանագրված խնդիրներին, իրավական դաշտում կարգավորումներից դուրս մնացած հարցերին, ինչպես նաև օրենսդրական բացերին ու օրենքի անկատարությանը, որոնք ուղղակիորեն և անուղղակի կերպով խախտում են մարդու իրավունքներն ու ոտնահարում են արժանապատվությունը։

Դեկտեմբերի 25-ին, Հանրային լրագրության ակումբի Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս հենց զեկույցի թեմայով, որին հրավիրված հյուրերն էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը և փաստաբան Հայկ Հակոբյանը։

Արմինե Սադիկյանը նշեց, որ ելնելով 2018 ձմեռային և 2019 ամառային զորակոչերի ընթացքում կատարած ուսումնասիրությունից պետք է նշել, որ փոփոխություններ հիմնականում չկան, չնայած առկա է քաղաքական կամք։ 2018 թ․-ի ձմեռային և 2019 թ․-ի ամառային զորակոչերի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ  դիմել է 105 քաղաքացի,  որից  94-ը՝ զորակոչիկ՝ 32 (2018թ.) և 62 (2019թ.), 10-ը՝ նախազորակոչային տարիքի զինվորական հաշվառման ենթակա անձ՝ 1 (2018թ.) և 9 (2019թ.), ինչպես նաև՝ զորակոչվող բժշկական կազմի 1 սպա։ «Մենք աշխատել ենք Պաշտպանության նախարարության հետ և մեր հանդիպումների ընթացքում ներկայացրել ենք մեր ծավալուն առաջարկությունը, որում առկա են և՛ տեխնիկական հարցեր, և՛ ձևակերպումներին վերաբերող հարցեր, օրինակ՝ մենք առաջարկել ենք, որպեսզի հիվանդությունների ցանկը համապատասխանի միջազգային դասակարգչին։ Ցանկում կան դասակարգումներ, որոնք գալիս են սովետական տարիներից և վաղուց կիրառելի չեն, կան ձևակերպումներ, որոնք թույլ չեն տալիս մասնագետին լինել օբյեկտիվ», - ասաց նա, հավելելով, որ փոխվել է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը։

Որպես առաձնին և հատկանշական խնդիր Արմինե Սադիկյանը դիտարկեց բուժզննության ընթացքում զորակոչիկների անձնական գաղտնիության սկզբունքի խախտումը, երբ ստուգման ընթացքում միևնույն սենյակում մի քանի հոգի են գտնվում, ինչը խոչընդոտում է և՛ զինվորի անկեղծ արտահայտմանը, և՛ հիվանդությունների բացահայտմանը։

Փաստաբան Հայկ Հակոբյանը խոսեց զինծառայողների «պիտանի» և «պիտանի սահմանափակումներով» ճանաչելու վերաբերյալ կայացված որոշումների բողոքարկման կարգի մասին՝ նշելով, որ բողոքների մեծ մասը մերժվում են, երբ վերադաս մարմինը հաստատում է ստորադաս մարմնի վարչարարության իրավաչափությունը, առանց պատշաճ կարգի քննարկման բերելու բողոքի փաստական և իրավական հիմքերը։ Հակոբյանը դիտարկեց, որ դատարանների ծանրաբեռնվածությունը ևս խնդիր է վարչական դատարանում գործերը քննելու համար։ «Երբ զինծառայողը հրաժարվում է վերցնել իր ծանուցագիրը, քանի որ համամիտ չէ իր վերաբերյալ «պիատնի» կամ «պիտանի սահամանափակումով» ճանաչված որոշման վերաբերյալ, փորձում է հասկանալ վարչական մարմնի իր մասին կայացրած որոշման իրավաչափությունը, այնուամենայնիվ քնչական կոմիտեի կողմից քրեական գործ է հարուցվում և քրեական հետապնդում է իրականացվում անձի նկատմամբ՝ հերթական զորակոչից խուսափելու հատկանիշով», - ասաց Հակոբյանը։

Արթուր Սաքունցը խոսեց հիվանդությունների համաշխարհային դասակարգման, դրանց ձևակերպումների համապատասխանելիության, չափորոշիչային հենքի անհրաժեշտության մասին՝ օրինակ բերելով սեզոնային հիվանդությունները, որոնք կարող են չարտահայտվել զորակոչերի ընթացքում։ Արթուր Սաքունցը նշեց նաև, որ չնայած մայիս ամսին հանդիպել են նախարարության ներկայացուցիչների հետ, հիվանդությունների ցանկի փոփոխությունների համար՝ հույս ունենալով, որ ձմեռային զորակոչի ընթացքում այն կդիտարկվի, և, ցավոք, որևէ քայլ չի արվել այդ ուղղությամբ ու որևէ զբաղվածություն կամ տեխնիկական խնդիր չի կարող հիմնավորել այս անգործությունը։

Խոսվեց նաև այն մասին, որ ինքնասպանությունների թիվը չի նվազել և չի աճել, կայուն է՝ նախորդ տարիների համեմատ։ Իսկ 27 տարին լրացած անձանց պետական վճարումներով քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրենքը չերկարաձգելը Արթուր Սաքունցի կողմից դիտարկվեց ոչ համաչափ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նվազագույնը այդ օրենքը պիտի երկարաձգվեր 1995-1996  թվականներին ծնված քաղաքացիների համար, որոնց ընտանիքները հեռացել են երկրից պատերազմական վտանգից խուսափելու նպատակով։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը լի է թերություններով, օրենքից զատ, առաջ եկող մյուս բոլոր խնդիրները քաղաքացիների և ՊՆ աշխատակիցների իրազեկված չլինելու հետևանք են, ինչի կապակցությամբ ևս մեկ անգամ կարևորվեց տեղեկացված և կրթված լինելը՝ որպես իրավունքների պաշտպանության գլխավոր մեխանիզմ։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է»
23.01.2020
12:00
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով։
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում»
23.01.2020
11:00
Հունվարի 23-ին` ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս`«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում»
22.01.2020
12:00
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում» թեմայով։
«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել»
20.01.2020
12:00
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց- ասուլիս`«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել» թեմայով:
«Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում»
15.01.2020
12:30
Հունվարի 15-ին՝ ժամը 12։30-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ