«Երեխայի իրավունքի հիմնախնդիրը մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության համատեքստում»
19.12.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան։ Դեկտեմբերի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Երեխայի իրավունքի հիմնախնդիրը մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության համատեքստում» թեմայով։

Բանախոսներն էին՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, Փաստաբան, ի.գ.թ., դոցենտ Դավիթ Թումասյանը, ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»
ՊՈԱԿ-ի տնօրենի վերականգնողական ծրագրերի իրականացման հարցերով տեղակալ Գայանե Հովակիմյանը:

ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը նշեց, որՌազմավարությունից բխող գործողությունների ծրագրի հիմանական առանձնահատկությունն այն է, որ թիրախում բռնությունից երեխաների իրավունքների պաշտպանությունն է։ Փոխնախարարն ընդգծեց, որ ոլորտի խնդիրների քարտեզագրումը կատարվել է իրավապաշտպան կազմակերպությունների  և անհատների ներգրավմամբ։ «Մշակված ռազմավարությունը ծառայում է որպես «տանիք» ոլորտի հիմնահարցերին անդրադարձող այլ ռազմավարությունների համար, որոնց դրույթները փոխլրացվում են արդեն իսկ առկա փաստաթղթերի իրավական կարգավորումներով։ Մոտեցումը հետևյալն է՝ համադրել և փոխլրացնել Գենդերային քաղաքականության իրականացման, Ընտանեկան բռնության կանխարգելման ռազմավարությունների դրույթները, հիմնական թիրախում պահելով երեխաների պաշտպանությունը»,-   նշեց է Քրիստիննե Գրիգորյանը։

Երեխաների առևանգման հիմնախնդրի առնչությամբ փաստաբան, ի.գ.թ., դոցենտ Դավիթ Թումասյանը նշեց, որ երեխաների հանդեպ բռնությունը տարբերվում է մեծահասակների բռնությունից, և չափանիշներն ու չափորոշիչները, որոնք կիրառվում են մեծահասակների նկատմամբ բռնությունը սահմանելիս միանշանակ կիրառելի չեն երեխայի հանդեպ բռնությունը սահմանելու դեպքում։ Ըստ նրա՝  երեխայի նկատմամբ բռնության տարատեսակ է առևանգումը,  այժմ ունենք երեխաների առևանգման դեպքերի նվազում։  Նա ընդգծեց, որ երեխաների հանդեպ կատարվող գործողությունների շրջանակում լատենտայնության հանգամանքը, երբ միջադեպի մասին չեն հայտնում համապատասխան մարմիններին, չեն հանրայնացնում խնդիրը, իսկ տեղեկատվության կոծկումը բերում է բացասական հետևանքներ։

ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանն էլ անդրադարձավ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններին․ «2018 թվականից ի վեր երեխաների միջազգային առևանգման վարույթները քննարկում է բացառապես դատարանը։ Սա ողջունվել է ՀՀ միջազգային բոլոր գործընկեր կազմակերպությունների կողմից»,- ասաց Անի Մխիթարյանը։

Քննարկման մասնակիցները բարձրաձայնեցին երեխաների առևանգման դեպքերի առնչությամբ ծագող մի շարք խնդիրների մասին։ Մասնավորապես, ՀՀ ԱՆ  քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը խնդրահարույց համարեց ծնողների՝ հարաբերությունները պարզելու միջոցին երեխային գործիք դարձնելու հանգամանքը։  Դավիթ Թումասյանն էլ, որպես խնդիր, նշեց հանրության մեջ ձևավորված կարծրացած կարծիքը՝ համաձայն որի, երեխայի հարցի առումով պետք է նախապատվությունը տալ մորը,  իսկ ալիմենտ վճարելու պարտականությունը՝ հորը։ «Այն դատավորները, որոնք հօգուտ հոր են վճիռ կայացնում, թիրախավորվում են հանրության կողմից։ Մինչդեռ եթե ուսումնասիրում ենք պրակտիկան, բազմաթիվ են մայրերի կողմից երեխաների սպանության դեպքերը»,-նշեց Դավիթ Թումասյանը։  

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի վերականգնողական ծրագրերի իրականացման հարցերով տեղակալ Գայանե Հովակիմյանն էլ նշեց, որ առևանգման գործերով   վերջին օղակը, Արդարադատության նախարարությունն է։ Պետության արձագանքը վերջին քայլն է լինում բարդ, խնդրահարույց ընտանեկան վեճերին, երեխայի նկատմամբ բռնությանը, այդ պատճառով մեծ է սոցիալական պաշտպանության մարմինների դերատակատարումը։ Գայանե Հովակիմյանը տեղեկացրեց, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ համագործակցությամբ իրականացվել է «Հայաստանի ներուժի ամրապնդում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող Գործողությունների ծրագիրը պատշաճ իրականացնելու համար՝ երեխաների իրավունքների վրա հիմնված մոտեցմամբ ընտանիքում բռնության դեպքերի կանխարգելման և արձագանքման նպատակով»ծրագիր, որի շրջանակում   իրազեկման, մասնագիտական հմտությունների զարգացման աշխատանքներ են տարվել թեմային առնչվող թիրախային խմբերի հետ։ «Իրականացվեցին համատեղ վերապատրաստման միջոցառումներ սոցիալական աշխատողների, ոստիկանության աշխատակիցների, քննիչների և լրատվամիջոցների հետ։ Ծրագրի շնորհիվ ոլորտի մասնագետները հնարավորություն ունեցան առավել տեղեկացված լինել գործընթացից, առկա խնդիրներից կամ ընթացակարգերից»,-նշեց Գայանե Հովակիմյանը։   

Քննարկման մասնակիցները կարևորեցին երեխայի իրավունքի պաշտպանության առնչությամբ քրեաիրավական, առողջապահական սոցիալական, և այլ բնագավառների մարմինների համագործակցությունը։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է»
23.01.2020
12:00
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով։
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում»
23.01.2020
11:00
Հունվարի 23-ին` ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս`«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում»
22.01.2020
12:00
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում» թեմայով։
«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել»
20.01.2020
12:00
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց- ասուլիս`«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել» թեմայով:
«Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում»
15.01.2020
12:30
Հունվարի 15-ին՝ ժամը 12։30-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ