« Վերադառնալ ցանկին
Քննարկում Մեդիա կենտրոն

Մայիսի 20-ին, ժամը 14:00-ին Երևանի պետական համալսարանի Չարենցի անվան դահլիճում (հասցնե` Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ 7-րդ մասնաշենք` 2-րդ հարկ, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ) «Մեդիա կենտրոնը» կանցկացնի քննարկում «Բարձրագույն կրթության հիմնախնդիրները, առկա մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները բարձրագույն կրթության զարգացման ռազմավարությունում» թեմայով:

Քննարկմանը բանախոսները կանդրադառնան բուհական կրթության որակի, կառավարման, թափանցիկության, մասնակցության ապահովման, բուհական ինքնավարության, սոցիալապես անապահով խավի համար հավասար պայմաններով կրթության իրավունքի իրացման, ակադեմիական ազատության և ազնվության խնդիրներին մշակվող ռազմավարության համատեքստում:

Բանախոսներն են՝

Սամվել Կարաբեկյան՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարի խորհրդական

Սմբատ Գոգյան՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ

Աննա Գևորգյան՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի ղեկավար, Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության փորձագետ

Սերոբ Խաչատրյան` կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս

Քրիստինե Ծատուրյան՝ Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության փորձագետ

Դավիթ Պետրոսյան՝ Ռեստարտ ուսանողական, քաղաքացիական նախաձեռնության անդամ:

Քննարկումը բաց է լինելու լրատվամիջոցների, ՀՀ բոլոր բուհերի ուսանողների, դասախոսների, կրթության փորձագետների և ոլորտի այլ ներկայացուցիչների համար:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (+374) 12 755898, (+374) 55 190708:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ