« Վերադառնալ ցանկին
Շնորհանդես Մեդիա կենտրոն

Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ «Հանրային լրագրության ակումբ»-ը մայիսի 20-ին, ժամը 13:00-ին Գյումրու Երկխոսության մեդիա կենտրոնում/Dialogue Media Center – DMC (հասցե՝ Ալեք Մանուկյան 1/2 Գյումրի) կազմակերպում է «Մարդու իրավունքների լուսաբանումը փակ հաստատություններում» լրագրողական ուղեցույցի շնորհանդես-քննարկում:

Քննարկումը բաց է ինչպես մասնագիտական լսարանի, այնպես էլ ուսանողների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:

Բանախոսներ՝

Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար,
Մոնիկա Սարգսյան, Հարային լրագրության ակումբի ծրագրերի ղեկավար:

Բանախոսների ցանկը կարող է համալրվել:

Ուղեցույցի նպատակն է օգնել լրագրողներին պատրաստել այնպիսի նյութեր, որոնք կտարբերվեն իրենց պրոֆեսիոնալիզմով և կդառնան լրագրողական էթիկայի պահպանման օրինակելի նյութեր։

Մարդու իրավունքների խնդիրները փակ աշխարհում՝ քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանատներում, հոգեբուժարաններում, հատուկ դպրոցներում, մանկատներում պահանջում են զգայուն և պրոֆեսիոնալ լրագրողական մոտեցումներ և լուսաբանում, խնդիրները վեր հանելու, հանրությանն իրազեկելու և չվնասելու սկզբունքով լրագրողական աշխատանքներ ու նյութեր պատրաստելու համար։

Մարդու իրավունքներն ուսումնասիրելու վերաբերյալ գրքերը շատ են․սակայն լրագրողների համար օգտակար, հայերեն լեզվով մշակված, մասնավորապես փակ կառույցներում մարդու իրավունքների խնդիրների լուսաբանմանը նվիրված համապարփակ ուղեցույցը մասնագիտական վերապատրաստման համար անհրաժեշտ նորույթ է։

Ուղեցույցի վրա աշխատել են հետաքննական լրագրությունում մասնագիտացած լրագրող, իրավաբան Զարուհի Մեջլումյանը և իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

Ուղեցույցի վերաբերյալ մասնագիտական կարծիք և առաջարկներ են տրամադրել "Save the Children International" միջազգային կազմակերպության Հայաստանյան ներկայացուցչությունը, ՀՀ Սոցիալական պաշտպանության նախարարությունը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և ՀՀ Արդարադատոության նախարարությունը:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ