« Վերադառնալ ցանկին
Միջոցառում
Մայիսի 17, 18:30
Մեդիա կենտրոն Միջոցառում

Մայիսի 17-ին, ժամը 18:30-ին Մեդիա կենտրոնում Radio Activité ՀԿ-ն կանցկացնի հանդիպում հայ լրագրողների հետ և հանդես կգա ռադիո դասընթացների վերաբերյալ պրեզենտացիայով:

Ֆրանսիայում հիմնադրված Radio Activité ՀԿ-ն մայիսի 14-23-ը ընկած ժամանակահատվածում կազմակերպելու է 7 ռադիո դասընթաց Երևանում, Էջմիածնում, Գյումրիում և Վանաձորում:

Այս դասընթացների հիմնական շահառուները միգրանտներն են, երեխաները և տարեց մարդիկ: Յուրաքանչյուր դասընթաց իրենից ներկայացնելու է հեռարձակում, որը հնարավորություն է ընձեռելու մասնակիցներին բարձրաձայնելու իրենց երազանքների, առօրյա կյանքի մասին և լսելի դարձնելու իրենց պատմությունները ՀՀ սահմաններից դուրս:

Radio Activité ՀԿ-ն նման ռադիո դասընթացներ է անցկացրել Ֆրանսիայի, Լիբանանի, Հորդանանի, Իրաքի, Իտալիայի և Վրաստանի բանտերում, սոցիալական կենտրոններում և փախստականների ճամբարներում:

Մեդիա կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը Radio Activité ՀԿ-ի անդամները կներկայացնեն իրենց գործունեությունը Ֆրանսիայում և արտերկրում, կպատասխանեն հայ լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Մանրամասները հասանելի են այստեղ:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ