« Վերադառնալ ցանկին
Ասուլիս Մեդիա կենտրոն

Մայիսի 21-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի մամուլի ասուլիսը` «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու
 
իրավունքների խախտումները 2018-2019թթ.-ին» թեմայով:
Բանախոսներն են՝

Հասմիկ Հարությունյան՝ Դիտորդների խմբի նախագահ

Ռոբերտ Ռևազյան՝ Դիտորդների խմբի անդամ

Սերգեյ Գաբրիելյան՝ Դիտորդների խմբի անդամ

Նարե Հովհաննիսյան՝ Դիտորդների խմբի անդամ

Արա Ղարագյոզյան՝ Դիտորդների խմբի անդամ

Ասուլիսի ընթացքում կներկայացնեն Դիտորդների խմբի գործունեությանն առնչվող և քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկում իրականացնելու ընթացքում բացահայտված խնդիրները՝
- Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտումները և ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշումը,
- Քրեակատարողական համակարգում առկա քրեական ենթամշակույթի և հիերարխիկ հարաբերությունների խնդրի լուծման վերաբերյալ Դիտորդների խմբի առաջարկությունները,
- Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության դրսևորումները ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում,
- Դիտորդների խմբի կողմից 2018-2019թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արձանագրված բուժսպասարկման ոլորտի խնդիրները,
- Պահման պայմանները ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում. կրկնվող խնդիրները և փոփոխությունների հեռանկերները,
- Հացադուլի, մահվան, ինքնասպանության և ինքնավնասումների դեպքերի 2018-2019թթ․ վիճակագրության ներկայացում։
Մամուլի ասուլիսին մասնակցելու և նշված թեմաների շուրջ փոխադարձ քննարկում ծավալելու նպատակով հրավերներ են ուղարկվել նաև ՀՀ արդարադատության նախարարություն և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ