«Հասարակություններին խաղաղությանը պատրաստելու օրակարգը տարածաշրջանում. ինչպե՞ս և ե՞րբ»
10.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին խաղաղությանը պատրաստելու գործընթացում մեծ դեր ունեն կատարելու թե կառավարությունը, թե մեդիան, թե հասարակական կազմակերպությունները:

Այս մասին մայիսի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը կարծիք հայտնեցին «Democracy today» ՀԿ հիմնադիր Գյուլնարա Շահինյանը, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) գործադիր տնօրեն Հեղինե Մանասյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե ՀԿ-ի նախագահ Նատալյա Մարտիրոսյանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումիցհետո հայտարարեցին՝  նախարարները համաձայնել են, որ անհրաժեշտ է կոնկրետ քայլեր կատարել հասարակություններին խաղաղության պատրաստելու համար։

Քննարկման մասնակիցների խոսքով՝ Մինսկի խմբի միջնորդների հայտարարությունից հետո գործողությունների առումով որևէ տեղաշարժ չկա: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե ՀԿ-ի նախագահ Նատալյա Մարտիրոսյանն ընդգծեց, որ երկար տարիների ընթացքում կառավարության, քաղաքական բարձր շերտերի ու հասարակության մեջ երբևէ քննարկում տեղի չի ունեցել հասարակություններին խաղաղության  պատրաստելու հարցի շուրջ։

«Ցանկացած տրամաբանող մարդու եթե հարցնեք՝ խաղաղություն ես ուզում, թե պատերազմ, կասի՝ խաղաղություն, և դա նորմալ է։ Սակայն որոշակի պարզաբանումներ են անհաժեշտ՝ ինչ բովանդակություն ենք դնում այս խաղաղության գաղափարի մեջ։ Պետք է հարթակ ստեղծել, որպեսզի հասարակ մարդիկ, քաղհասարակյության ներկայացուցիչները և պետությունը կարողանան պարզել՝ ինչ է խաղաղությունը, ինչի համար է»,- ասաց Նատալյա Մարտիրոսյանը։

Բանախոսը կարևորեց նախևառաջ Արցախի ու Հայաստանի քաղհասարակության համագործակցությունը՝ ընդգծելով, որ հայկական երկու պետությունների բնակիչները լավ չեն ճանաչում միմյանց, հարցի շուրջ չգիտեն միմյանց  մոտեցումների մասին:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) գործադիր տնօրեն Հեղինե Մանասյանի կարծիքով՝ հասարակությանը խաղաղության պետք է պատրաստել նախ մտքով, իսկ միտքը կարող է թունավորել մեդիան, քարոզչությունը։

«Երբ նայում ենք ադրբեջանական հռետորաբանությանը, դեռ դասագրքերից սերմանվում է հայատյացություն, մտայնություն, որ հայերը թշնամիներ են: Հայաստանի պարագայում մի քիչ տարբեր է, քանի որ մեր երկիրը դիտարկվում է որպես Ղարաբաղյան պատերազմում շահած կողմ, ադրբեջանատյացությունն այդքան զարգացած չէ», -նշեց Մանասյանը:

Ըստ նրա՝ թեև կենտրոնը ընտրանքային հետազոտական աշխատանքներ է կատարում Հայաստանում,Վրաստանում և Ադրբեջանում, սակայն 2013-ից հետո հարցումներ հնարավոր չի եղել կատարել հանրային ոլորտի ճնշվածության պատճառով:

Նատալյա Մարտիրոսյանի կարծիքով՝ հասարակություններին խաղաղության պատրաստելու հայտարարությունը թեև դեկլարատիվ բնույթ է կրում, սակայն կարևոր ու դրական է։

«Այս հայտարարությամբ Մինսկի խմբի, հայաստանյան և  ադրբեջանական քաղաքական վերնախավը շեշտում է այն հանագամանքը, որ հակամարտությունը պետք է լուծել միմիայն խաղաղ ճանապարհով։ Բայց նաև թաքնված միտք կա այս նախադասության մեջ. քաղաքական վերնախավը պատրաստ է խաղաղության, խանգարող հագամանքը հասարակութունն է, որ պատրաստ չէ։ Այստեղ հարցական կդնեմ։ Ճիշտ է, պետք է նախապատրաստել հասարակություններին, բայց պետք է քաղաքական համառություն և հետևողականություն ունենալ», - ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե ՀԿ-ի նախագահը:

«Democracy today» ՀԿ հիմնադիր Գյուլնարա Շահինյանն էլ նշեց, որ եթե նախկինում հայաստանյան ու ադրբեջանական քաղհասարակության ներկայացուցիչները կարողանում էին մեկ առ մեկ հանդիպել, հիմա կրկին այն փուլում են, որ երկխոսության համար հարկավոր է միջազգային կառույց: Կարևորելով քաղհասարակության համագործակցությունը, Գյուլնարա Շահինյանը մտահոգություն հայտնեց այդ առչությամբ:

«Երկխոսության անընդհատ գալիս են նույն մարդիկ: Ադրբեջանը չի լայնացնում իր սպեկտորը: Հարց է առաջանում, թեդա ինչպես է հետադարձ աշխատում, արդյոք տեղեկատվությունը չի մնում այդ կազմակերպության կամ մարդու շրջանակում»,- նշեց Շահինյանը:

Հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչների խոսքով՝ ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումներում տեղեկացել են, որԱդրբեջանում քաղաքացիական սեկտորի նկատմամբ շատ խիստ կարգավորումները թուլացնելու միտում կա, ինչը ըստ նրանց, հետևանք է տնտեսական վիճակի թուլացման: Համընդհանուր դժգոհությունը մեծացնելու խաթարում է վստահությունը իշխանությունների նկատմամբ:

ՀԿ ներկայացուցիչների խոսքով՝ այս իրավիճակն ինչ-որ չափով նպաստավոր է խաղաղության հասնելու համար, քանի որ իշխանության ռազմատենչ կոչերը հանրային աջակցություն հնարավոր է չստանան:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ