« Վերադառնալ ցանկին
Քննարկում Մեդիա կենտրոն

Բազմակուսակցական ժողովրդավարության համար Արևելյան Եվրոպայի կենտրոնը (EECMD) Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի (NIMD) հետ համատեղ կազմակերպում է «Հակակոռուպցիոն քաղաքականության կլոր սեղան» քննարկում, որը տեղի կունենա «ԴաբլԹրիԲայՀիլթոն» հյուրանոցում (հասցե՝ ք. Երևան, Գր. Լուսավորիչ 4/2)՝ մայիսի 2-ին ժամը 10:30-ին:

Քննարկմանը բացման խոսքով հանդես կգան՝

  • Լևան Ծուծկիրիձե՝ Բազմակուսակցական ժողովրդավարության Արևելյան Եվրոպայի կենտրոնի (EECMD) գործադիր տնօրեն
  • Հ. Ե. Յոս Դոումա` Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների դեսպան (մասնակցությունը դեռ պետք է հաստատվի)
  • Տիգրան Խաչիկյան` ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ

Տարածաշրջանային այս միջոցառման նպատակն է խթանել քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և պետական պաշտոնյաների հակակոռուպցիոն քայլերը և նորարարական մոտեցումները կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի շրջանակներում:

Հայաստանի, Ուկրաինայի և Վրաստանի պետական պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության առաջնորդների միջև խմբային քննարկումները կբացահայտեն ինչպես Հայաստանի տեսլականը և հակակոռուպցիոն բարեփոխումների անհրաժեշտությունը, այնպես էլ՝ Վրաստանում և Ուկրաինայում ոլորտային համապատասխան բարեփոխումների հաջողությունները, բացթողումները և առկա մարտահրավերները՝ առաջադրելով դեպքերի օգտակար վերլուծություն:

Բազմակուսակցական ժողովրդավարության համար Արևելյան Եվրոպայի կենտրոնը (EECMD) անկախ, ոչ կուսակցական, ժողովրդավարությանն աջակցող կազմակերպություն է, որի նպատակն է Արևելաեվրոպական հարևանությունում խթանել ժողովրդավարական ավանդույթների ամրապնդումը, հզորացնել ժողովրդավարական քաղաքական կուսակցությունները և շարժումները: 

Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտը (NIMD) Նիդերլանդների քաղաքական կուսակցությունների կողմից ստեղծված ժողովրդավարությանն աջակցող կազմակերպություն է, որը ներկայումս Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի և Արևելյան Եվրոպայի 27 ծրագրային երկրներում աշխատում է ավելի քան 150 քաղաքական կուսակցությունների հետ:

Համաժամանակյա թարգմանությունն ապահովված է:

Կոնտակտային անձինք՝
• Սեդա Մուրադյան՝ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ նախագահ և համահիմնադիր, [email protected], + 37491 220719, + 37494 755898,
• Սալոմե Մուխուրաձե՝ «Բազմակուսակցական ժողովրդավարության համար Արևելյան Եվրոպայի կենտրոնի» ծրագրի ավագ ղեկավար, [email protected] +995599 298882.

 

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ