Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան վերաբացված գործը. Բացահայտման խոչընդոտներն ու համակարգային խնդիրները իրավապահ մարմիններում
26.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 26-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան վերաբացված գործը. բացահայտման խոչընդոտներն ու համակարգային խնդիրները իրավապահ մարմիններում» թեմայով:

Բանախոսներն էին`

Իրինա և Սումբատ Ղազարյաններ` Արթուր Ղազարյանի ծնողները

Արայիկ Պապիկյան` փաստաբան

Արթուր Սաքունց` ՀՔԱ  Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան 

ՀՀ զինված ուժերում 2010 թ.-ին խաղաղ պայմաններում զոհված Արթուր Ղազարյանի գործը հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ վերաբացվեց:

Հիշեցնենք, որ գործը կարճվել էր 2011թ-ին: Արթուրի ծնողները 2010-2018թթ. մշտապես դիմել են պետական տարբեր մարմինների՝ ներկայացնելով տեղեկություններ և պահանջելով արդյունավետ քննություն իրենց որդու մահվան իրական հանգամանքների բացահայտման համար, սակայն ապարդյուն։ Միայն հեղափոխությունից հետո գործը վերաբացվեց, սակայն ծնողների պնդմամբ, այսօր էլ շարունակվում է չիրականացվել պատշաճ քննություն։ Զինվորի մահվան պաշտոնական վարկածը հիվանդությունն է, սակայն ծնողները պնդում են, որ մահվան ելք է գրանցվել բռնության հետևանքով: Ըստ նրանց` դեպքի իրական հանգամանքները միտումնավոր կոծկվել են պետական պաշտոնյաների կողմից։

Տվյալ գործը վեր է հանում է մի շարք համակարգային խնդիրներ, որոնք վերաբերում են ապացույցների վերացմանը, իրավապահ մարմինների կողմից ոչ պատշաճ քննության խնդիրներին, տուժողների համար խոչընդոտների ստեղծմանն ու զինված ուժերում տեղի ունեցող նման դեպքերին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ