«Աուտիզմ ունեցող երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցներում. ներառականության խնդիրները»
02.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Ապրիլի 2, Երևան: Աուտիզմի համաշխարհային օրվա կապակցությամբ ոլորտի մասնագետները, օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչները Մեդիա կենտրոնում քննարկեցին աուտիզմ ունեցող երեխաների կրթության և ներառականության հետ կապված խնդիրները:

Քննարկմանը մասնակցում էին «TMM – Սովորեցրու ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնի ղեկավար Լենա Հարությունյանը, ՀՀ ԿԳ նախարարության Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը, «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանը, «Լուսե» հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական կենտրոնի էրգոթերապիստ Գայանե Հովհաննիսյանը:

Սուսաննա Թադևոսյանի կարծիքով՝ այսօր լուրջ խնդիր են մարդկանց մտածելակերպը և ծնողների շրջանում առկա կանխակալ վախերն ու կարծրատիպերը. «Երեխայի հետ տարվող աշխատանքի հիմքում տեսնում են երեխայի դիագնոզը, մինչդեռ կրթությունը պետք է տեսնի երեխայի ուժեղ կողմերն ու հնարավորությունները»:

Խոսելով խնդիրների մասին՝ Լենա Հարությունյանը նշեց, որ դժվարություններ են լինում սկսած մանկապարտեզային տարիքից, երբ երեխան խնդիրների է բախվում հաղորդակցական հմտություններ ձեռք բերելու հարցում, իսկ դպրոցում առանց այդ հմտությունների չի կարողանում ներառվել:

Ըստ բանախոսների՝ լուրջ խնդիր է նաև ուսուցիչների վերապատրաստումը և առանձնահատուկ ծրագրերի ներդրումը:

«Ուսուցչի համար դժվար է երեսուն երեխայի հետ նաև մի քանի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ներառել, բայց խնդիր ունենք ապահովել այդ երեխաների շփումը իրենց ընկերների հետ»,- նշում է Լենա Հարությունյանը:

Սոֆիա Հովսեփյանը բարձր գնահատեց Հայաստանի գրանցած արդյունքները ներառական կրթության ոլորտում. «Այն ձեռքբերումները, որոնք մենք ունեցանք Հայաստանի պես կարծրատիպային երկրում, ոչ մի այլ երկիր չունի, մենք այս առումով մրցակցային ենք: Այն հանգամանքը, որ Հայաստանի հեռավոր համայնքներում գործում է ներառական կրթությունը և մարդիկ դրական են համարում դա, արդեն իսկ մեծ առաջընթաց է»:

Անահիտ Մուրադյանն էլ իր հերթին խոսեց հասարակության մտածելակերպի մեջ կատարված փոփոխությունների մասին՝ ընդգծելով բազմազանության ընկալման կոնցեպտի կարևորությունը. «Տասը տարի առաջ մենք օգտագործում էինք հանդուրժողականություն բառը, իսկ այսօր դրան փոխարինում է բազմազանություն բառը, այսօր արդեն նոր սերնդի համար ընկալելի է բազմազանություն բառի կոնցեպտը»:

Ամփոփելով քննարկումը՝ հանդիպման բանախոսները կարևորեցին համընդհանուր ներառականության գաղափարը, որը հիմնված պետք է լինի ոչ թե երեխայի խնդիրների, այլ կարողությունների վրա:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկ
17.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկի վերաբերյալ:
«ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ»
16.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս-քննարկում՝ «ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ» թեմայով:
«Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում»
15.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 15-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով:
«Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը»
08.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 8-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը» թեմայով, որին մասնակցում էին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ՄԻՊ գրասենյակի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ռազմիկ Մարիկյան և Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ