«Ինչպե՞ս ստեղծել որակյալ սոցիալական ծառայություններ Հայաստանում և պայքարել աղքատության դեմ»
19.03.2019
12:00
Մարտի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրվան: Ասուլիսի թեման էր` «Ինչպե՞ս ստեղծել որակյալ սոցիալական ծառայություններ Հայաստանում և պայքարել աղքատության դեմ»:

Ասուլիսի ընթացքում Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը նշեց, որ «Մեր ազգաբնակչությունը պետք է ստանա որակյալ սոցիալական ծառայություն՝ որակյալ մասնագետի միջոցով, իսկ դրա համար կրթությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է»:
Ասուլիսին մասնակցում էին նաև՝
Արտակ Խաչատրյան, ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տոխնոլոգիաների ամբիոնի վարիչ,
Աստղիկ Մինասյան` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ,
Աննա Մարտիրոսյան` պրակտիկ սոցիալական աշխատող, «Արաբկիր» երեխաների և դեռահասների բժշկական կենտրոնի կլինիկական սոցիալական աշխատող, «Հավատ» ՀԿ-ի սոցիալական աշխատող և խորհրդի անդամ:
«Այսօր պետական սեկտորում սոցիալական աշխատողի մանագիտությունը պահանջված է, բայց աշխատանքը գրավիչ չէ, իսկ աշխատանքային պայմաններն անբավարար են»,-ասաց ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տոխնոլոգիաների ամբիոնի վարիչ Արտակ Խաչատրյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանն ընդգծեց. «Սոցիալական աշխատանքի մասին օրենքի ընդունումով մենք կհասնենք նրան, որ ամբողջ հասարակությունն այս ոլորտը կընդունի որպես մասնագիտություն և գիտություն»:
Ըստ պրակտիկ սոցիալական աշխատող, «Արաբկիր» երեխաների և դեռահասների բժշկական կենտրոնի կլինիկական սոցիալական աշխատող, «Հավատ» ՀԿ-ի սոցիալական աշխատող և խորհրդի անդամ Աննա Մարտիրոսյանի՝ պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողը ոչ միայն միկրոմակարդակում է աշխատում, այլև մակրոմակարդակում մասնակցում է սոցիալական քաղաքականության մշակմանը:
Ասուլիսի տեսագրությունը դիտեք այստեղ:
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկ
17.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկի վերաբերյալ:
«ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ»
16.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս-քննարկում՝ «ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ» թեմայով:
«Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում»
15.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 15-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով:
«Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը»
08.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 8-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը» թեմայով, որին մասնակցում էին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ՄԻՊ գրասենյակի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ռազմիկ Մարիկյան և Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ