«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեյանը, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը և ճարտարապետ Տաթև Քարտաշյանը:
19-րդ դարում կառուցված Արամի 23 հասցեում գտնվող շենքի խնդրին Մեդիա կենտրոնում անդրադարձել էինք նաև նոյեմբերին, երբ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել էր. «Քանի ես գլխավոր ճարտարապետ եմ, Երևանում ոչ մի հուշարձան չի քանդվելու, և դա Արամի 23 հասցեում գտնվող շենք-հուշարձանին էլ է վերաբերվելու»:

Սակայն մինչ օրս որևէ տեղաշարժ շենքի հետ կապված չկա: Թվում է՝ ոչինչ չպետք է խանգարի՝ ամրացնել պատմական այդ հուշարձանը և փակել հարցը. Երևանի գլխավոր ճարտարապետն ասում է ոչ մի հուշարձան չի քանդվելու, իսկ Քաղաքաշինության պետական կոմիտեն ներկայացնում է շենքը փրկելու նախագիծ:

Ըստ ՏիգրանՀեքեյանի՝ շենքի հարցով զբաղվում են թե՛ Մշակույթի նախարարությունը, թե՛քաղաքապետարանը, թե՛Քաղաքաշինության կոմիտեն, թե՛դատախազությունը: Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է նոյեմբերի 23-ին այցելել և անձամբ ծանոթանալով իրավիճակին, համապատասխան հանձնարարականներ է տվել, բայց միևնույն է, ոչ մի կերպ չի հաջողվում պաշտոնապես պարտադրել շենքը վնասած կառուցապատող ընկերությանը ամրակայել պատմամշակութային հուշարձան հանդիսացող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին սեփականության իրավունքով պատկանող շենքը:

Արմեն Աբրոյանը փաստեց. «Պատմության, մշակույթի հուշարձանների, պատմական միջավայրի պահպանության մասին օրենքի 45-րդ հոդվածը շատ հստակ ու պարզ ասում է, որ իր գործունեությամբ հուշարձանին վնաստվող անձը պարտավոր է վերականգնել վնասը»: 
Տաթև Քարտաշյանի կարծիքով՝  նոր Հայաստանում հեղափոխական մթնոլորտը պետք է այս ոլորտ էլ վերջապես ներխուժի, ու այս շենքի պահպանմամբ վերջնականապես ամրակայենք, որ այսուհետ ոչ մի հուշարձան չի քանդվելու. «Հուսով եմ կհասնենք այդ իրավիճակին: Եթե չփրկենք Արամի 23-ը ու օրինակ չդառնա, կվտանգվեն նաև այն շատ քիչ պահպանված շենքերը, որ ինձ թվում է, «Հին Երևան ծրագրի համար հաջորդ թիրախներն են հանդիսանալու»:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
Բռնությունը ՄԻԱՎ-ով ապրող կանանց նկատմամբ» հետազոտության արդյունքները
24.12.2018
11:00
ՄԻԱՎ-ով ապրող կանայք ավելի խոցելի են բռնության նկատմամբ. այս մասին Մեդիա կենտրոնում ասացին «Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ