«Սոցիալական քաղաքականություն. աղքատությու՞ն, թե՞ արդարություն. ի՞նչ ճանապարհ կընտրի Հայաստանը»
21.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ քննարկում՝ «Սոցիալական քաղաքականություն. աղքատությու՞ն, թե՞ արդարություն. ի՞նչ ճանապարհ կընտրի Հայաստանը» թեմայով:

Բանախոսներն էին Աղասի Թադևոսյանը՝ մշակութային մարդաբան և Անահիտ Սիմոնյանը՝  Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի համահիմնադիր:

Աղասի Թադևոսյանը ներկայացրեց իր հետազոտության արդյունքը. «Իմ իրականացրած որակական հետազոտական տվյալները թույլ են տալիս ասել, որ Հայաստանում աղքատության ոլորտի քաղաքականության ձախողման հիմքում ընկած գլխավոր պատճառներից մեկը աղքատության ու անհավասարության իշխող դիսկուրսներն են: Դրանք «վերևներից» հաջողությամբ իջեցվում են «ներքևներ» և ձևավորում աղքատ խավերի միջավայրում բողոքի տրամադրությունները թուլացնող աղքատության «նորմալիզացման» դիսկուրսներ: Այդ դիսկուրսները կապված են երեք հիմնական թեմաների հետ՝ «աղքատությունը նորմալ համարելու», «աղքատներն իրենք են մեղավոր իրենց աղքատության համար», «աղքատ լինելն ամոթ է»»:

Անահիտ Սիմոնյանը ևս հետազոտություն էր կատարել  ՙ Ի՞նչ է արդարությունը՚ թեմայով: Նրա կարծիքով՝  հեղափոխությունը տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ երկրում աղքատությունն ու անարդարությունը մեծ ծավալներ ունեին, և այսօր , արդեն նոր իշխանությունները, պետք է վերանայեն աղքատության պատճառների մասին պատկերացումները և աղքատության մեջ չմեղադրեն մարդկանց, որոնք անարժանապատիվ աշխատանքով, աշխատանքային իրավունքների խախտման պայմաններում չեն կարողանում արժանապատիվ աշխատանք ունենալ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
«Հասարակություններին խաղաղությանը պատրաստելու օրակարգը տարածաշրջանում. ինչպե՞ս և ե՞րբ»
10.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին խաղաղությանը պատրաստելու գործընթացում մեծ դեր ունեն կատարելու թե կառավարությունը, թե մեդիան, թե հասարակական կազմակերպությունները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ