«Մշակութային ոլորտի խնդիրներն ու ակնկալվող բարեփոխումները. 2018թ. ամփոփում»
20.12.2018
12:00
Դեկտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Մշակութային ոլորտի խնդիրներն ու ակնկալվող բարեփոխումները. 2018թ. ամփոփում» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեյանը,  Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, Ճաչտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը:

Բանախոսներն անդրադարձան նոր իշխանությունների ՝ մշակույթի հանդեպ վերաբերմունքին, մասնավորապես՝ Մշակույթի նախարարությունը լուծարելու՝ կառավարության որոշմանը:

«Իմ գնահատմամբ, կայուն է այն իշխանությունը, որն ունի հոգատար վերաբերմունք մշակույթի հանդեպ։ Համոզված եմ, որ նախորդ իշխանությունների ձախողման կարևոր պատճառներից մեկն այն հակամշակութային քաղաքականությունն էր, որն իրականացնում էին։ Չեմ ցանկանում, որ նույն ճակատագրին արժանանա նոր իշխանությունը»,-ասաց Արքմենիկ Նիկողոսյանը:

Հովիկ Չարխչյանի կարծիքով՝ մշակույթի նախարարներն այս երկրում պետք է իրագործեն ընդամենը մեկ խնդիր՝ ստեղծել բարենպաստ միջավայր մշակույթի զարգացման համար: «Եթե մի երկրում ինչ-որ մեկի կինը պետք է ոտքը ոտքին գցելով որոշի, թե որն է մշակութային արժեք, որը՝ ոչ, ապա այդ երկրում որևէ լավ բան չի կարող տեղի ունենալ։ Այսօր մշակույթը մեզ համար նույնքան կարևոր է, որքան բանակը, եթե բանակն ապահովում է ֆիզիկական անվտանգությունը, ապա մշակույթը՝ հոգևոր անվտանգությունը։ Երբ այս ամենը գիտակցեն, մենք կունենանք հրաշալի արդյունք»:

«Փոխանակ մշակույթի նախարարությունը վերափոխենք, վերակառուցենք խորքից, որոշում ենք չեզոքացնել՝ վերացնում ենք նախարարությունը՝ վերացնում ենք խնդիրը, սա «գլխացավանք» է. պատահական չէ, որ տարբեր ժամանակներում տարբեր կուսակցություններ դժվարացել են գտնել մշակույթի նախարար։ Սա իսկապես բարդ բան է՝ գտնել կազմակերպիչ, որը կունենա մշակութային հենք»,- ասաց Տիգրան Հեքեյանը:

Ռուբեն Բաբայանն ասում է.«Ըստ իս՝ կառուցվածքային փոփոխությունների մասին կարելի է մտածել միայն այն ժամանակ, երբ կոնկրետ որոշվի, թե մշակութային ոլորտն ինչու է պետք, և ինչ է այն իրենից ներկայացնում։ Երբ որոշեն, որ պետք է, կսկսեն մտածել տվյալ ոլորտի կառուցվածքի, մեխանիզմի մասին։ Յուրաքանչյուր բնագավառ` լինի մշակույթի, գիտության, թե տնտեսության, ունի երկու կարևոր խնդիր՝ պահպանել և զարգացնել»:

Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ պետք է քաղաքականություն մշակել՝ ցույց տալու համար, որ մակույթը մեր երկրի համար ամենակարևոր և անհրաժեշտ բաներից մեկն է, իսկ մենք առանձնապես շատ մեծ ջանք պետք է թափենք՝ պահպանելու համար այն, քանի որ ոչ շատ մեծ տարածք ունենք, ոչ շատ մեծ ռեսուրսներ․ մեր միակ մեծ ռեսուրսը մարդու ստեղծած արդյունքն է։ 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ինչպե՞ս ստեղծել որակյալ սոցիալական ծառայություններ Հայաստանում և պայքարել աղքատության դեմ»
19.03.2019
12:00
Մարտի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրվան: Ասուլիսի թեման էր` «Ինչպե՞ս ստեղծել որակյալ սոցիալական ծառայություններ Հայաստանում և պայքարել աղքատության դեմ»:
«Մեդիա սպառումն ու ինֆորմացիոն նախասիրությունները Հայաստանում-2019» հետազոտության ներկայացում
15.03.2019
12:00
Մարտի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Մեդիա սպառումն ու ինֆորմացիոն նախասիրությունները Հայաստանում- 2019» հետազոտության արդյունքների ներկայացում:
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ