«Նախընտրական քարոզարշավ. միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականներն ու դիտարկումները»
07.12.2018
12:00
Նախընտրական փուլը եղել է հիմնականում ազատ, մրցակցային և խաղաղ ընտրապայքարի պայմաններում, ինչը էապես տարբերվում է նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններից. այս մասին դեկտեմբերի 7-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Թրանսփարնեսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանը:

Ասուլիսին մասնակցում էին նաև Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի ներկայացուցիչ Լենե Վեթելանդը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Արձանագրվել է առաջընթաց վարչական ռեսուրսի չարաշահման և ընտրողների վրա ճնշումների խնդիրների մասով»,-ասաց Պետրոսյանը:
Ըստ նրա՝ արձանագրված վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը վերաբերում են պետական համայնքային և հանրային  ծառայողների նախընտրական քարոզչությանը, նաև համայնքային կառույցներում ծառայողների կողմից քարոզչություն իրականացնելուն, ներսում աշխատանքային ժամին հանձնաժողովի անդամների կողմից քարոզարշավին մասնակցելուն և ելույթներ ունենալուն:
«Դիտորդներն արձանագրել են նաև ընտրակաշառքի, բարեգործության դրվագներ, բայց դրանք չեն կրել համակարգված բնույթ, հիմնականում դրվագներ են եղել»,-ասաց Պետրոսյանը:
Նրա խոսքով`խնդրահարույց է ընտրական հանձնաժողովներում պրոֆեսիոնալիզմի մակարդակի ցածր լինելը:

«Ինչ-որ կասկածելի կազմակերպություններ բավական մեծ թվով դիտորդների են գրանցել: Օրինակ` Միացյալ երիտասարդական պալատ և Աբովյանի ուսանողական խորհուրդը, գրանցել են կասկածելի մեծ թվով դիտորդներ, յուրաքանչյուրը 5400-ի սահմաններում»:
Քննարկման մյուս բանախոս ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ բավական լուրջ մարտահրավեր էր այս արտահերթ ընտրությունները թե´ ընտրողների, թե´ դիտորդների համար:

«Որովհետև այս ընտրարշավին մասնակցում են կուսակցություններ, որոնք նախորդ ավտորիտար համակարգի քաղաքական համակարգի կրողներն են և բազմիցս ասում էին, թե այդ համակարգը մահացած է: Ըստ նրա՝ նախորդ ընտրություններում չկար դիսկուրս, մտքերի բախումներ, որին հիմա ականատես եղանք: Այս ընտրությունների առավել ուշագրավ առանձնահատկություններ են թեկուզ ամենասուր, ծայրահեղ դրսևորումներով մտքի ազատ արտահայտումները և իհարկե տարբեր կարծիքների բախումները»,-ասաց Սաքունցը:

Նա նշեց, որ իերնք նույնպես երկարաժամկետ դիտարկում են արել 84 դիտորդներով բոլոր մարզերում:
«Նախընտրական շտաբների ղեկավարների դիտարկումներից պարզվում է՝ 12 տոկոսը մտահոգություն են հայտնել քարոզչանյութերի տարածման խոչընդոտների վերաբերյալ, 33 տոկոսը հայտնել են այլ կուսակցությունների կողմից կանոնների խախտման մասին, 24 տոկոսն ասել է, որ դրսևորվել է ատելության խոսք այլ կուսակցության կողմից: 149 նախընտրական հավաքներից արձանագրվել է բյուջետային հիմնարկների աշխատողների ակտիվ մասնակցություն, որը ռեսուրսների կիրառում է»,-ասաց նա:
Նախընտրական քարոզչության ընթացքում 325 կանոնների խախտումներից 16-ը վերաբերում է «Իմ քայլին», բայց նման խախտումներ արձանագրվել է նաև ԲՀԿ-ի և «Սասնա Ծռերի» կողմից:
«Այնուամենայնիվ, չնայած իշխանությունների կողմից, ի տարբերություն նախորդների, չի եղել կազմակերպված, հրահանգված, կարգավորված վարչական ռեսուրսների օգտագործման դեպքեր ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, ոչ բարենպաստ պայմաններ ստեղծելուն ուղղված հրահանգներ, բայց այն մտահոգությունները, որ ասում էինք, թե տարածքային ցուցակները չեն կարող բարենպաստ լինել ազատ ընտրությունների ազատ և արդար անցկացնելու համար, այս ընտրություններին հաստատվեց»,-ասաց Սաքունցը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկ
17.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկի վերաբերյալ:
«ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ»
16.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս-քննարկում՝ «ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ» թեմայով:
«Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում»
15.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 15-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով:
«Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը»
08.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 8-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը» թեմայով, որին մասնակցում էին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ՄԻՊ գրասենյակի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ռազմիկ Մարիկյան և Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ