«Մշակութային քաղաքականություն. ի՞նչ բարեփոխումներ են առաջարկում կուսակցությունները»
06.12.2018
13:00
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Հրաչյա Հակոբյանը կարևորում է Հայաստանի քաղաքացու կրթական ցենզի բարձրացումը, ինչը նախ և առաջ կապված է մշակույթի և կրթության հետ։

«Մինչև դա չլինի, քաղաքացին չի կարող պահանջել որակյալ մշակույթ։ Ինչ էլ առաջարվի մարդկանց, միևնույնն է, մարդը պետք է պահանջի որակյալ մշակույթ»,- նշեց նա դեկտեմբերի 6-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Մշակութային քաղաքականություն. ի՞նչ  բարեփոխումներ են առաջարկում կուսակցությունները» թեմայով քննարկմանը:

Հակոբյանի խոսքով, պետք է երեխային մանկուց կրթել դեպի մշակույթը։
«Եթե մեկ տարի հետո  թատրոնում շատ լավ, բարձր մշակութային արժեք ներկայացնող բեմադրություն լինի, հասարակությունը չի գնա, պետք է այդ հասարակությունը ձևավորվի այնպես, որ ինքը պահանջի: Նախորդ իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի դա տեղի չունենա, որովհետեւ տեսել ենք, թե ինչ է տեղի ունենում մեր մշակույթի հետ այս տարիների ընթացքում, չեմ ուզում շատ անդրադառնալ դրան, որովհետեւ մի փոքր ծանր են տանում թատրոնի եւ կինոոլորտի իմ գործընկերները, երբ խոսում եմ այդ թեմայից»,- ասաց Հակոբյանը։

«Իմ քայլի» ներկայացուցիչը հավելեց, որ պետք է փորձ արվի դուրս գալ համաշխարհային կինոշուկա: Նա շեշետեց, որ այս տարիներին չենք ունեցել համաշխարհային արժեք ունեցող ֆիլմ:

«Այն X բյուջեն, որ պետք է ծախսվի որակյալ մեկ ֆիլմի վրա, ծախսվում է քսան ֆիլմի վրա եւ այդպես էլ չենք ունենում արդյունք: Պետությունը հետամուտ չի եղել, թե ինչ է տեղի ունեցել մշակույթի ոլորտում, ու վերին օղակները միշտ անտեսել են մշակույթը: Երեխաներին պետք է մանկուց կրթել, երեխաները պետք է թանգարաններում դաս անեն, իրենց կյանքը կապեն թանգարանի հետ, որ դառնան 18 տարեկան, ձգի թանգարանը, գնան սիմֆոնիկ նվագախմբի համերգներին»,- շեշտեց Հակոբյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Սոնա Հարությունյանը նշեց, որ իրենց առաջնային նպատակը պետք լինի օրենսդրական դաշտում կատարել փոփոխություններ։ Նրա խոսքով, «Լուսավոր Հայաստանի»  առաջնային խնդիրն է լինելու մշակույթի մասին օրենքի, որոշ ձևակերպումների վերանայումը, որովհետև օրենքն արդիականացված չէ, չի համապատասխանում այսօր գործող կառույցների գործառույթներին։ Պատագամավորության թեկնածուն ընդգծեց, որ պետք է ազատականացվի մշակույթի ոլորտը։

Նա նշեց, որ կրթությունն ու մշակույթը  պետք է համագործակվեն,  կրթական ցենզը բարձրացվի, բայց միաժամանակ պետության կողմից մշակվեն հատուկ ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր լինի ապահովել որակյալ ներկայացումներ։ 
Հարությունյանի խոսքով, չեն կարող մեկ օրում կատարել կտրուկ քայլեր, պետք է անցումային մշակութային  քաղաքականության փուլ լինի։

«Քանի որ բոլորս ցանկություն ունենք հայտնվել խորհրդարանում, մեր առաջնային նպատակը պետք է լինեն օրենսդրական փոփոխությունները, որոնք անմիջականորեն նպաստելու են կոռուպցիայի ոչնչացմանը եւ նշված կետերի իրագործմանը»:

Նա չհամաձայնեց հնչած այն մտքի հետ, թե մարդիկ պետք է գնան ու պահանջեն բացել տարիներ շարունակ կողպեքով փակված մշակույթի պալատների դռները. «Եթե պետություն ենք, պետք է պետությունը մշակի իր քաղաքականությունը, որն ունենա իր առաջնահերթությունները… Իհարկե, համամիտ եմ, որ կրթական ցենզը պետք է բարձրացվի, կրթությունն ու մշակույթը համագործակցեն եւ պետության կողմից մշակվեն հատուկ ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել որակյալ ներկայացումներ, որպեսզի հանդիսատեսը գնա դիտի այդ ֆիլմերն ու ներկայացումները»: 

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Էլեն Հոխիկյանն ասաց, որ մշակութային օջախները հանդիսատես գրավելու համար պետք է որակը բարձրացնեն,  հակառակ դեպքում դուրս կմնան դաշտից։

«Պետք է վերանայել քաղաքականությունը բուհում եւ հրավիրել մասնագետների, որոնք որակական հմտություններ փոխանցեն, որպեսզի այսօրվա դրությամբ Ֆիլհարմոնիկը եւ այլ մեծ մշակութային կոլեկտիվները աշխատողներ, լեգեոներներ չհրավիրեն դրսից, վճարեն բավականին մեծ գումարներ: Պետք է տարբեր աշխատատեղերում, մշակութային օջախներում երիտասարդներին փորձ ձեռք բերելու հնարավորություն ընձեռվի: Քանի որ ԿԳ նախարարության ենթակայության տակ են գտնվում մի շարք մշակութային բուհեր, նա կարծում է, որ պետք է վերանայվեն ծրագրերը, թարգմանվեն գրքեր»,-ասաց Հոխիկյանը:

Նրա կարծիքով, օրինակ, կոնսերվատորիայում կրթության որակը գնալով դեգրադացվում է, ոչ միայն գիտելիքի որակն է ցածր, այլեւ աշխատանքի տեղավորվելու հնարավորությունը: Էլեն Հոխիկյանը կարծում է, որ ԿԳ եւ մշակույթի նախարարությունները սերտորեն պետք է համագործակցեն: Կողմ է նաեւ մշակույթի ոլորտի ապաքաղաքականացմանը համապատասխան մեխանիզմներով եւ պետական միջամտությունը` ֆինանսավորման միջոցով կրճատելուն:

«Պետությունը պետք է սահմանի որակական չափանիշներ, սակայն չթելադրի բովանդակություն»,-ասում է Հոխիկյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ