«Մարդու իրավունքների խախտումները ՔԿՀ-ներում 2017-2018 թթ»
13.12.2018
11:00
Այն հիմնական հարցերը ՔԿՀ-ներում, որոնք երկար տարիներ բարձրաձայնվում են, շարունակում են մնալ խնդրահարույց. այս մասին ասացին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների անդամները դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Դիտորդների խմբի անդամ, խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյան,  Դիտորդների խմբի անդամներ Նարե Հովհաննիսյանը, Արա Ղարագյոզյանը և Ռուբեն Սարգսյանը:

Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը նշեց, որ միաժամանկ գրանցվել են  որոշակի հարցերի ուղղությամբ դրական փոփոխություններ:

«Միտումներ են արձանագրվել մասնավորապես գերբնակեցման հարցում, սննդի հետ կապված որոշակի դրական փոփոխություններ կան, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման հարցի հետ կապված թվի կտրուկ աճը, սակայն ինստիտուտի գործունեության առումով ինչքանով հետագայում արդյունավետ կլինի, ցուց կտա ապագան»,-ասաց Հարությունյանը:

Հիմնական  խնդիրներից Հարությունյանն առանձնացրեց պահման պայմանները, բուժսպասարկման ոլորտը, կոռուպցիոն ռիսկերը, հիերարխիկ հարաբերությունները։ Նա նշեց, որ խմբի ստացած ահազանգերի ու իրենց այցերի ընթացքում բարձրաձայնված խնդիրների մեծ մասը վերաբերում էր հենց բուժսպասարկմանը։ 

«Կա նաև կադրային հագեցվածության խնդիր, դեպքերի են հանդիպել, երբ հաստիքները բավարար համալրվածություն չունեն»,- հավելեց Հարությունյանը։

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ասաց, որ այսօր քրեակատարողական հիմնարկներում  շուրջ 2305 պահվող անձ կա, ինչն աննախադեպ թիվ է։

«Կապված է ոչ միայն համաներման հետ, նաև պայմանական վաղակետ ազատման, ռեժիմների փոփոխման, ընդհանարական բարեփոխումների արդյունքում է»,- ասաց փոխնախարարը։
Նա նշեց, որ դիտորդների կողմից արձանագրված խնդիրներից 50 տոկոսից ավելին վերաբերում է  բուժսպասարկմանը, այդ պատճառով կառավարությունն առավել ուշադրության է դարձրել այս խնդիրներին։

Փոխնախարարի խոսքով, նախորդ տարվա 43 միլիոն դրամի  փոխարեն այս տարի ՔԿՀ-ներին տրվել է 150 միլիոն դրամ դեղորայքի ձեռքբերման համար։

«Դեղորայքի հետ կապված գրեթե բողոքներ չունենք»,- ասաց Քրմոյանը։
Խոսելով կադրային խնդիրների մասին, նա նշեց, որ հատկացվում են ֆինանսական նոր միջոցներ, որպեսզի բարձր աշխատավարձով կարողանան կադրային խնդիրները լուծել։

«ՔԿՀ-ներում գտնվող անձը պետք է ստանա նույն ծավալով և որակով բուժօգնություն, ինչ քաղաքացիական հիմնարկներում», - նշեց Քրմոյանը։

Փոխնախարարն ասաց, որ  լիցենզիոն պահանջներն ամրագրելուց հետո 500-ից ավելի մահճակալ ունեցող բուժհաստատությունները Երևանում, 100-ից ավելի մահճակալներ ունեցողները մարզերում ունենալու են հատուկ բաժանմունքներ՝ ճաղավանդակներով, որտեղ ՔԿՀ-ներում պահվող անձիք կարող են բուժում ստանալ։ 
«Որևէ խոչընդոտ չկա ու չի լինելու անձանց բուժելու հենց մասնագիտացված բուժհաստատություներում։ Կարծում եմ՝ հաջորդ տարի կարձանագրենք, որ մենք բանտային բժշկության ոլորտում խնդիրները լուծել ենք»,- ասաց Սուրեն Քրմոյանը։

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ