«Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»
10.12.2018
12:00
Դեկտեմբերի 10-ին Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» համատեղ մամուլի ասուլիսին դիտորդները ներկայացրին դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների վերաբերյալ իրենց գնահատականները:

Ասուլիսին մասնակցում էր Թրանսփարնեսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը և Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմ Ադամ Բուսուլեանուն:

Սոնա Այվազյանի խոսքով` ընտրությունների եւ քարոզչության ընթացքում ունեցել են երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդություն իրականացնող դիտորդներ, ովքեր առնչվել են տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների, կուսակցությունների աշխատանքին, հետեւել վարչական ռեսուրսի չարաշահումներին, ընտրակաշառքին։ Սոնա Այվազյանը նշեց, որ տեղի է ունեցել ազատ եւ մրցակցային ընտրական գործընթաց, որտեղ կուսակցությունները հավասար աշխատելու հնարավորություն են ունեցել:

«Էական առաջընթաց է գրանցվել վարչական ռեսուրսի, ընտրակաշառքի, բարեգործության առումով, այսպիսի դեպքերը բավականին քիչ են եղել, քաղաքացիները կաշկանդված չեն եղել եւ ասել են, որ որեւէ մեկը իրենց չի անհանգստացրել, տնետուն չի այցելել, ճնշում չի գործադրվել»,-ասաց Այվազյանը:

Արձանագրված խախտումների մեջ նա առանձնացրեց վարչական ռեսուրսի չարաշահման մի քանի դեպք, քարոզչության ընթացքում կուսակցությունների կողմից մի քանի խախտում, ատելության խոսք տարբեր կողմից. «Այս խնդիրիներին անպայման պետք է անդրադարձ կատարել եւ հաջորդ ընտրություններին շտկել»:

Տեխնիկական խնդիրները, ըստ Սոնա Այվազյանի, մի քանի տոկոս են կազմել եւ ընտրության վրա ազդեցություն չեն ունեցել. «Միակ խնդիրը հենաշարժողական խնդիր ունեցող անձանց հետ է եղել, ընտրատեղամասերի 48 %-ը չեն ապահովել հենաշարժողական խնդիր ունեցեղ անձանց մուտքը տեղամաս: Քվեարկության ընթացքը եւ գաղտնիության ապահովումը եղել է հիմնականում օրենքի սահմաններում»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւս տվյալներ ներկայացրեց: Նա նշեց, որ քարոզարշավին եւ ընտրական գործընթացին ներկա են եղել 84 դիտորդներ, ովքեր իրականացրել են երկարաժամկետ դիտորդություն, իսկ 600 դիտորդներ իրականացրել են կարճաժամկետ դիտորդություն։

Դիտարկվել է 300 տեղամաս եւ ընդամենը երեք դիտորդի նկատմամբ է ճնշման փորձ կատարվել, մեկի դեպքում փորձ է արվել դիտորդին հեռացնել ընտրական տեղամասից։  Ընտրական ցուցակների 89,7 % դեպքում խախտումներ չեն արձանագրել, հիմնական խախտումը կապված է եղել մահացած անձանց փոխարեն ստորագրությունների հետ:

«Ընտրողների ուղղորդված հոսք դեպի ընտրատեղամաս չի իրականացվել։ Մի քանի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է ընտրատեղամասերի 27%-ում»,- ասաց Սաքունցը:

Նրա խոսքով` շատ խախտումներ կապված են հանձնաժողովի անդամների, նախագահների կազմակերպչական ունակության հետ, ուստի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը պնդում է, որ հանձնաժողովների անդամները եւ նախագահները պետք է անցնեն կառավարման պրոցեսների լուրջ դասընթացներ, որպեսզի ընտրական պրոցեսները որակյալ անցնեն։

Նա նշեց, որ երեկ եղել են դեպքեր, երբ  քվեասենյակներում գտնվել են վկայական չունեցող անձինք։ «Չպետք է անտեսել նման դեպքերը, քանի որ այդ անձինք չպետք է լինեն ընտրատեղամասերում»:

Արթուր Սաքունցը հայտարարեց, որ եթե համեմատեն նախորդ ընտրությունների հետ, դիտարկումները ցույց են տալիս, որ հրահանգներ չեն եղել. «Այս ընտրությունները 30 տարվա մեջ ամենամոտն են ժողովրդավարությանն ու ազատ ընտրություններին»:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ