Ընտրապայքար Կանանց իրավունքներն ու գենդերային հավասարության խնդիրները կուսակցությունների օրակարգում
29.11.2018
11:00
Նոյեմբերի 29-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընտրապայքար. Կանանց իրավունքներն ու գենդերային հավասարության խնդիրները կուսակցությունների օրակարգում» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Գայանե Աբրահամյանը,  «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Աննա Կոստանյանը,  «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության թեկնածու Ալեք Ենիքգոմշյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Հռիփսիմե Առաքելյանը, «Մենք» դաշինքի թեկնածուԼուսինե Զակալաշվիլին,  Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության թեկնածու Ռուզաննա Առաքելյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Լուսինե Հարոյանը:

Քննարկման սկզբում Ալեք Ենիքգոմշյանը նշեց, որ կանանց հավասարության, իրավունքների խնդիրները պետք է դիտարկել հասարակություն-պետություն հարաբերությունների շրջանակներում։ Նրա խոսքով,  կանանց վերաբերվող շատ  չլուծված խնդիրներ կան, բայց դրանք չպետք է առանձնացնել հասարակության և պետության ներսում մնացած խնդիրներից։

«Հայաստանում այսօր սպառնալիքներից մեկը ժողովրդագրական աղետն է, որը պետք է լուծեն բոլորը միասին՝ կանայք և տղամարդիկ։ Կոչ ենք անում, որ կանայք իրենց իրավունքներն ամբողջությամբ պահանջելով և այդ իրավունքների իրացման համար պայքարելով հանդերձ՝ չանտեսեն մայրության խիստ կարևոր հանգամանքը»,- նշեց Ենիքգոմշյանը։ 
«Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Աննա Կոստանյանն ասաց, որ սիմվոլիկ թիվ է արձանագրված, որ  ընտրական ցուցակներում կանանց ներգրավածությունը պետք է լինի 25 տոկոսի չափով։
«Կարծում եմ՝ այստեղ արդեն իսկ ունենք թվի հետ կապված խնդիր։ Եթե խոսում ենք գենդերային հավասարության մասին, այստեղ պետք է արձանագրենք, որ թվային հարաբերակցությամբ ունենք անհավասար պայմաններ, հենց այստեղից սկսվում է  անհավասար պայմաններ, և անհավասար ներկայացվածության հնարավորություն»,- նշեց Կոստանյանը։
Նրա խոսքով, կանանց իրավունքների թեման բավականին լայնածավալ  և խորքային ուսումնասիրությունների, լուրջ հետազոտությունների,  նաև օրենսդրական մակարդակում վերանայման կարիք ունի, 2013 թվականին ընդունված գործող օրենքում չնայած արձանագրված է գենդերային հավասարության մասին, միևնույնն է՝ դրանք ուղղակի դրույթներ են, չեն ենթադրում պրակտիկ գործողությունների դրդում։
«Եթե ընտրությունների արդյունքում հայտնվեմ խորհրդարանում, անպայման հետամուտ եմ լինելու հենց այս դրույթների վերանայմանը, օրենսդրական մակարդակում վերամշակմանը»,- ասաց պատգամավորության թեկնածու Կոստանյանը և հավելեց, որ կանայք ինչ-որ չափով խուսափում են  ընտրական պրոցեսներին մասնակցելուց, գուցե մտավախություն ունեն, որ թե ընտանիքի անդամների, թե հասարակության կողմից չեն հասկացվի։
«Խնդիր ունենք աշխատելու հասարակության լայն շերտերի հետ, հատկապես մարզերում»,- ընդգծեց Կոստանյանը։
«Մենք» դաշինքի թեկնածու Լուսինե Զակալաշվիլիի խոսքով, իրենց դաշինքի ցուցակի առաջին տասնյակում ոչ թե երկու, այլ երեք կին է ներկայացված, ինչը խոսում է այն մասին, որ իրենց համար գենդերային հավասարությունը կարևոր դեր է խաղում։
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության թեկնածու Ռուզաննա Առաքելյանն ասաց, որ ինքնանպատակ չպետք է լինի կնոջ ներգրվածությունը քաղաքականության մեջ։
«Ի վերջո քաղաքականության մեջ պետք է ներգրավվեն կանայք, ովքեր ունեն բավարար ներուժ, ոչ միայն բարձրագույն կրթություն, համապատասխան ինտելեկտ, նաև ունենան քաղաքական մտածողություն, աշխարհընկալումը փոքր-ինչ տարբեր պետք է լինի, որովհետև երկրի թիվ մեկ ամբիոնից պետք է խոսեն իրենց երկրի մասին, երկիր ներկայացնեն։ Պատրաստված կանայք պետք է հավակնեն քաղաքականություն մտնել»,- նշեց Առաքելյանը։
Նրա խոսքով, հատկապես գյուղերում ՏԻՄ ընտրությունների ժամանակ կանայք չեն ընտրում կանանց. «Չի գործում նախանձի գործոնը, կարծում եմ՝ վստահության խնդիր է։ Դեռևս  հասարակության մեջ կա մի խավ, հատկապես մարզերում, գյուղերում, որ տղամարդկանց են վստահում։ Կարծում եմ՝  հոգեբանական այս պատնեշները պետք է հաղթահարել  հասարակության զարգացման միջոցով»:
«Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու ԼուսինեՀարոյանի խոսքով, պետք է խնդիրը լուծել համակարգային, ստեղծել առողջ հասարակություն։ Նա կարևորեց ՀՀ բոլոր քաղաքացիների իրավագիտակցության բարձրացումը, որովհետև պետք է յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, որ նույնքան կարող է մասնակցել քաղաքական գործընթացներին և լինի հենց իշխանության տերը։
«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Գայանե Աբրահամյանն ասաց, որ կանանց իրավունքների խնդիրը բազմաշերտ է, միայն քվոտաների  լուծմամբ այդ հարցը չի լուծվելու։
«Մենք խնդիր ունենք  հասարակության մեջ կարծրատիպերի կոտրման, կարծրատիպերից դուրս կանանց իրավունքների և հավասարության ներդրման։ Մեր ծրագրում հենց այս ոլորտի վրա է շեշտադրումն իրականացված, կրթական բարեփոխումների բաժնում է հիմնական հատվածը, որը վերաբերում է  հենց կանանց իրավունքներին»,- նշեց Աբրահամյանը։

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ