«ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանի դիտարկման նախնական արդյունքները»
22.11.2018
14:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանի դիտարկման նախնական արդյունքները» թեմայով, որին մասնակցում էին Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Ալիկ Պետրոսյանը:

Բանախոսները ներկայացրեցին «Ականատես» դիտորդական առաքելությունը, որը հիմնադրվել է 2018 թվականին Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի և Ռեստարտ քաղաքացիական նախաձեռնության կողմից:

«Նախընտրական շրջանում դիտարկելու ենք ընտրական հանձնաժողովների գործունեությունը, նախընտրական քարոզչությունը, քարոզարշավի ֆինանսավորման խնդիրները, ընտրողների ցուցակների խնդիրներև և դրանցից ածանցվող մի շարք այլ խնդիրներ», - ասաց Ալիկ Պետրոսյանը:

Նա նշեց նաև, որ այս պահին ունեն 36 երկարաժամկետ դիտորդ ՀՀ ամբողջ տարածքով: Իսկ ԱԺ արտահերթ ընտրությունների օրը` դեկտեմբերի 9-ին, դիտորդություն իրականացնելու համար ստացել են 1500 հայտ:

«Ընտրությունների օրը մենք դիտորդություն ենք իրականացնելու 300 ընտրատեղամասում և ապահովելու ենք 600-700 դիտորդ»,-հավելեց Պետրոսյանը:

Սոնա Այվազյանը ներկայացրեց նախընտրական փուլի դիտարկման արդյունքները մի քանի ուղղությամբ. հանձնաժողովների կազմավորման աշխատանքներ, վարչական ռեսուրսի չարաշահում, ընտրակաշառքներ, քարոզչություն և ատելության խոսքի տարածում:

«Թիվ 8 հանձնաժողովի նախագահը 2008թ սեպտեմբերի 23-ի Երևանի ընտրությունների ժամանակ ֆիզիկական ուժի գործադրմամբ խոչընդոտել է լրագրողի աշխատանքը, և դա պարզապես բիծ է այդ նախագահի վրա, և մենք կառաջարկեինք, որպեսզի ԿԸՀ-ը, օգտվելով իր լիազորություններից, հեռացներ այդ նախագահին»,-ասաց Այվազյանը:

Վարուժան Հոկտանյանն էլ անդրադարձավ ընտրացուցակներում առկա խնդիրներին:

«571 ընտրող շարունակում է մնալ առանց հասցե: 885 հասցեներում էլ գրանցված է 20 և ավելի ընտրող, իսկ 90 տարեկանից բարձր ընտրողների թիվը կազմում է 8826»,-նշեց Հոկտանյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները
11.12.2018
12:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց դեկտեմբերի 9-ի Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները։
«Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ»
10.12.2018
15:30
Դեկտեմբերի 10-ի Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) մամուլի ասուլիսը «Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ» թեմայով։
«Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»
10.12.2018
12:00
Դեկտեմբերի 10-ին Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի, ՀՔԱՎանաձորի գրասենյակի և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի համատեղ մամուլիասուլիսը «Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»թեմայով:
Քննարկումների շարք. 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրություններ
09.12.2018
13:00
Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնը» անցկացրեց քննարկումների շարք:

ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները
04.12.2018
13:00
Դեկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց «ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները»։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ