«Նոր իշխանությունությունից պահանջը ավելի մեծ է լինելու խտրականության դեմ պայքարի համար». իրավապաշտպաններ
16.11.2018
12:00
Այն քաղաքական ուժերը, ովքեր ձախողել են իրենց քաղաքական օրակարգը, չեն կատարել խոստումները, ունեն մի գործիք՝ տարբեր խմբերի նկատմամբ ատելությունը մանիպուլյացնելով ձեռք բերել դիվիդենտներ. այս մասին նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» Հանդուրժողականության համաշխարհային օրվան նվիրված քննարկմանը հայտարարեց Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի ղեկավար Հովհաննես Մադոյանը:

Հիշեցնենք, որ վերջերս ԼԳԲՏ քրիստոնյաների չեղարկված ֆորումի շուրջ հասարակության տարբեր խմբերի կողմից ատելության խոսքի դրսևորումների կտրուկ աճի գրանցվեց, սոցիալական ցանցերում ապատեղեկատվության և վախի մթնոլորտի տարածում, սպառնալիքների, ճնշումների, ինչպես նաև ‹‹Նոր Սերունդ›› մարդասիրական ՀԿ-ի աշխատակիցների նկատմամբ հետապնդումներ սկսվեց:

Նա նշեց, որ ատելության ցանկացած կոչ կարող էր բերել կոնկրետ ֆիզիկական գործի, որոշ մարդկանց կարող էր նման կոչերը դրդեին կոնկրետ գործողությունների, միգուցե ֆորումի մասնակիցների մնալը Հայաստանում այդ մի քանի օրը վտանգված լիներ։ Հ. Մադոյանի  խոսքով, նման թեմաները Հայաստանում, աշխարհում հաճախ ակտիվանում են քաղաքական կարևոր իրադարձությունների հետ կապված։

«Ժողովրդավարական պետությունում ոստիկանությունը մի պարզ բան պետք է աներ, հայտարարեր, որ պատրաստ է պաշտպանել Հայաստանի բոլոր քաղաքացիների և բոլոր հյուրերի անվտանգությունը՝ անկախ ինչ-որ հատկանիշից, բայց դա չարվեց»,-ասաց Հովհաննես Մադոյանը:

Քննարկմանը ներկա իրավապաշտպան ԶառաՀովհաննիսյանն ասաց, որ այդ մանիպուլյացիոն գործիքը մշակված է և հաճախ ի հայտ է գալիս այն ժամանակահատվածում, երբ երկրում քաղաքական  պրոցեսները հասնում են  որոշակի հանգուցակետի՝ օրինակ հետհեղափոխական շրջան է, նախընտրական շրջան կամ որևէ շատ կարևոր հարցի լուծման վերաբերյալ քաղաքականության մշակման ժամանակահատված։ 
«Ուշադրությունը շեղելու համար ամբողջովին այդ գործիքը դրվում է  գործի, թիրախավորվում են այն խմբերը, որոնք մշակութաբանորեն հասարակության կողմից դեռևս հասկացված չեն»,-ասաց Հովհաննիսյանը ր շարունակեց,-«Քաղաքական ուժերը պետք է լինեին քաղաքականապես ավելի գրագետ և հասուն։ Մենք ունենք իրավական բազա, բայց այսօր չունենք խտրականության համապարփակ օրենսդրություն։ Հաջորդ Ազգային ժողովն անպայման կանգնելու է այդ օրենքը մշակելու, ընդունելու ճանապարհին, որովհետև հասարակական կազմակերպություններն այլևս չեն լռելու։ Այս նոր իշխանությունը շատ ավելի մեծ թիրախ է դառնալու մեր ՀԿ-ների կողմից, պահանջը նրանցից ավելի մեծ է լինելու՝  ընդունել թե խտրականության դեմ համապարփակ օրենսդրություն, թե խտրականության դեմ պայքարի, թե ատելության խոսքի վերացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել»:

Իրավապաշտպանը ընդգծեց, նաև, որ եթե ոստիկանությունն անկարող է պաշտպանել հասարակության որևէ խմբի, նշանակում է,  որ անկարող է պաշտպանել յուրաքանչյուր քաղաքացու իրավունք:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ ասաց, որ  խտրականության երևույթը չպետք է թիրախավորել` ըստ տեսակների. «Սա հետևանք է իշխանության գործունեության, որն ունեցել է կամ իր գործունեությունը հիմնել է խտրական մտածելակերպի և խտրականության հիման վրա։ Այս առումով, իհարկե,  հիմնական ուղերձը, պահանջը իշխանությանն է»։

Սաքունցի խոսքով` չի կարող մարդու  իրավունքի նկատմամբ խտրական վերաբերմունքը թույլատրելի լինել ըստ քաղաքական նպատակահարմարության։

 

 


 






 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ