Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ «Կրթությունը բանտում. երեկ, այսօր, վաղը» թեմայով հանրային քննարկում:
Քննարկումն իրականացվեց Դիվիվի Ինթերնեյշնլ Հայաստան կազմակերպության հետ համատեղ՝ Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագրի և Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Հանուն մարդու իրավունքների. կրթությունը բանտերում» ծրագրի շրջանակներում։
Բացման խոսքով հանդես եկան՝
Սեդա Մուրադյան` «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի ղեկավար
Էսթեր Հակոբյան` ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն
Դավիթ Ամիրյան, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն
Եկատերինա Դորոդնովա՝ ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար
Քննարկման բանախոսներն էին`
Արշակ Գասպարյան` «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ
Արթուր Սաքունց` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ
Արփի Սարգսյան` ՀՀ Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչություն
Գոհար Սիմոնյան` ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի համակարգող, վարչության պետ
Գայանե Հովհակիմյան` «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն
Քննարկման ընթացքում «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը ներկայացրեց կրթությունը ազատազրկման վայրերում քաղաքականության համառոտագիրը՝ «Ազատազրկվածների կրթության (այդ թվում՝ մասնագիտական) ապահովման խնդիրները քրեակատարողական համակարգում» թեմայով: Քննարկման ընթացքում փորձագետների կողմից եղավ անդրադարձ փակ հաստատություններում, մասնավորապես, ազատազրկման վայրերում գտնվող անձանց կրթության իրավունքին, դրա իրացման հիմնախնդիրներին, անչափահաս իրավախախտների կրթության իրավունքի խնդիրներին, պետության քաղաքականությանը և առկա մարտահրավերներին: