ՀՀ-ում գիտությունը գրավիչ չէ երիտասարդների համար
09.11.2018
11:00
Նոյեմբերի 9-ին Մեդիա կենտրոնում քննարկվեց «Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը» թեման, որին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գևորգյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող,պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը:

ՀՀ ԳԱԱ-ի հիմնադրման  75-ամյա հոբելյանի միջոցառմանը Ռադիկ Մարտիրոսյանն ասել էր, որ դեռևս խնդիր է մնում գիտական կադրերի երիտասարդացման հարցը: Երիտասարդ գիտնակաների համար գիտության ոլորտը պակաս գրավիչ է դարձել: Ստացվում է՝  մինչ օրս դեռևս բազային, հիմնական խնդիրները լուծված չեն, անգամ սերնդափոխությունն է խնդիր: Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ գիտությունը երիտասարդների համար գրավիչ չէ, քանի որ աշխատավարձերը բավական ցածր են: 

Հովհաննես Հովհաննիսյանը ևս վստահեցրեց, որ երիտասարդ գիտնականների համար բարդ է, և որ ինքը , մինչև փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը, մի քանի տեղ է աշխատել, սակայն, միևնույն է, գիտությամբ զբաղվելն ավելի հետաքրքիր է, քան չինովնիկի աշխատանքը: 

Աշոտ Գևորգյանն արձանագրեց, որ շատ ոլորտներում, ինչպես,օրինակ, երկրաչափության, չունեն մասնագետներ: Եվ որ պետությունը մինչ օրս էլ ուշադրություն չի դարձնում կոնկրետ պրոդուկտ ստեղծող գիտկանաններին, որոնցից մեկն էլ ԵՊՀ ֆիզիկայի ամբիոնի դասախոս Սամվել Գևորգյանն է, որի ստեղծած սարքերի համար գերտերություններն առաջարկում են Հայաստանի բյուջեի չափ գումար:

Հրանուշ Խառատյանն էլ նկատեց, որ գիտությունը չի զարգանում, քանի որ գիտնականները հիշեցնում են կոճակ սեղմող պատգամավորներին: Այսինքն՝ հաստատում են  անգամ անորակ գիտական թեզերը: Եվ որ պետությունը գիտնականներին որևէ պատվեր չի տալիս:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցները այնպիսի հետազոտություններ են արել, որոնց արդյունքները կարող են պետք գալ արտգործնախարարությանը ՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունների ժամանակ: Հետազոտություններն արվել են ամենևին ոչ պետական միջոցներով, սակայն ինստիտուտը պատրաստ է անվճար նվիրել արտգործնախարարությանը: Մինչդեռ  նախարարությունից որևէ արձագանք մինչ օրս չեն էլ ստացել:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Խտրականության թիրախները և ատելության խոսքը Հայաստանում»
18.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Խտրականության թիրախները և ատելության խոսքը Հայաստանում» թեմայով:
«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկ
17.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկի վերաբերյալ:
«ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ»
16.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս-քննարկում՝ «ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ» թեմայով:
«Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում»
15.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 15-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ