«Եթե ոտնահարում են քո իրավունքները, պետք է դուրս գաս ու պայքարես». Հովհաննես Ղազարյան՝ համակարգչային մասնագետ
05.11.2018
15:23
6 ամիս անազատության մեջ գտնված, սակայն արդարադատության հասած Հովհաննեսը պատմում է իր նկատմամբ ճնշումների, բռնությունների և իր համառ պայքարի մասին:

«Ազատությունից զրկված մարդը կյանքի հույսը կորցրած մարդ է, որը չգիտի` երբ է դուրս գալու և իր ապագան ինչ է լինելու:
Սկզբում ես շատ էի մտածում, չէի հասկանում ինչքան ժամանակ կմնամ բանտում: Նուբարաշենի ՔԿՀ-ում խցերի վիճակը շատ վատ էր, պատերը բորբոսնած, խավարասերներ ու փայտոջիլներ, նույնիսկ կարիճներ էին մտնում մեր խուց: Այդ 4 պատերի մեջ օդը շատ ծանր էր, երբեմն 14 հոգով էինք մնում խցում, որտեղ նախատեսված էր առավելագույնը 12 դատաապարտյալի համար անկողին:
 
Բանտում հայտնվել էի 2016թ.-ին «Սասնա ծռերի» կողմից Ոստիկանութան ՊՊԾ գունդը գրավելուց և դրան հաջորդած իրադարձություններից հետո: Այդ օրերին ես ակտիվ մասնակցում էի ցույցերին, որի ժամանակ էլ ինձ բերման ենթարկեցին, այնուհետև կալանքի տակ պահեցին 6 ամիս 14 օր: Ինձ մեղադրում էին ոստիկանների վրա քար շպրտելու, հարվածելու մեջ, բայց ես գիտեի, որ անմեղ եմ ու խիղճս հանգիստ էր:
 
Ես քաղաքացիական անհնազանդություն դրսևորել եմ դեռ 2013 թ.-ին` պայքարելով կեղծված նախագահական ընտրությունների դեմ: Ուսանող էի, ակտիվ մասնակցում էի դասադուլներին, որի հետևանքով էլ ուսումս կիսատ մնաց, ու ես դուրս մնացի Ինֆորմատիկայի պետական քոլեջից: Բայց ինձ համար ավելի կարևոր էր իմ քայլով իրավիճակ փոխել Հայաստանում՝ վերականգնել արդարությունը, բարելավել սոցիալական վիճակը, փողոցով քայլող մարդկանց դեմքին ժպիտ տեսնել:
 
Դասադուլների ժամանակ կյանքում առաջին անգամ բերման ենթարկվեցի: Հիշում եմ Ոստիկանության բաժանմունքում վախ ու անհանգստություն ունեի, ինձ թվում էր տանելու են փակեն բանտում 2 տարով: Իմ իրավունքները բացարձակ չգիտեի: Ինձ փորձում էին հոգեբանական ճնշումների ենթարկել, վախեցնել, համոզում էին դուրս չգալ փողոցային պայքարի, բայց միևնույն է, դրանից հետո բազմաթիվ քաղաքացիական շարժումների եմ մասնակցել ու բազմիցս ենթարկվել ոստիկանների կողմից բռնության, ծեծի ու հոգեբանական ճնշումների:
Ազատազրկվելուց հետո նույնպես հույսս չէի կորցնում:
 
Սկսեցի շատ գրքեր կարդալ քրեակատարողական հիմնարկում, հայ և ռուս գրականություն: Նույնիսկ 6 օր հացադուլի եմ նստել իմ ազատ արձակման պահանջով:
 
Ես գիտեի, որ իմ գործը սարքած է ու այդ առումով հանգիստ էի, ինձ մեղավոր չէի ճանաչում: Հացադուլը օգնեց, իմ կալանավորումից 6 ամիս անց՝ 2017 թ. փետրվարին, դատարանը որոշեց ազատ արձակել ինձ, իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո ընդհանրապես գործը կարճվեց: Ես ինձ ազատ մարդ եմ զգացել իմ ամբողջ կյանքում ու շարունակում եմ հիմա էլ այդպես զգալ:
 
Մարդու ազատությունն ու արժանապատվությունը ինձ համար ամենակարևոր արժեքներն են:
Եթե ես տեսնեմ, որ շարունակում են ոտնահարել մարդկանց ազատությունն ու արժանապատվությունը, էլի իմ ընկերների հետ դուրս կգամ փողոց պայքարելու:
 
Արդարությունը մարդկանց հավասարությունն է օրենքի առջև: Դա քաղաքացիական գիտակցություն է,ու եթե ինչ որ մեկը ոտնահարում է քո իրավունքները, նա քեզնից ավելի բարձր չի: Բայց եթե ոտնահարում է, պետք է դուրս գաս ու պայքարես միշտ»:
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Դեկտեմբերի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ» թեմայով:
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Բռնությունը ՄԻԱՎ-ով ապրող կանանց նկատմամբ» հետազոտության արդյունքները
24.12.2018
11:00
ՄԻԱՎ-ով ապրող կանայք ավելի խոցելի են բռնության նկատմամբ. այս մասին Մեդիա կենտրոնում ասացին «Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ