«Արմօյլ» նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցում. էկոլոգիական խնդիրներն ու անվտանգության ռիսկերը
Նոյեմբերի 2, 12:00

Նոյեմբերի 2-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում ««Արմօյլ» նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցում. էկոլոգիական խնդիրներն ու անվտանգության ռիսկերը» թեմայով։

Բանախոսներն էին՝

Արամ Ղազարյան` «Ռիվալ » ՍՊԸ գործադիր տնօրեն

Ռաֆիկ Վիրաբյան` «Ռիվալ » ՍՊԸ հիմնադիր տնօրեն, «Ռիվալ » ՍՊԸ այգիների սեփականատեր

Արմեն Ոսկանյան` ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի զտման, սերտիֆիկացման և ստանդարտացման լաբորատորիայի վարիչ, տոկսիկոլոգ

Ելիզավետա Ասատրյան` «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ հանրային կապերի մասնագետ

Աշոտ Աբրահամյան` «Ռիվալ» ՍՊԸ-ի փաստաբան

Վրույր Պեպանյան, ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական

Հրավեր է ուղարկվել նաև ՀՀ Բնապահպանության նախարարություն, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն, ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին և ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:  

Ըստ «Ռիվալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների` 2015 թ. Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի հարակից տարածում սկսվել են «Արմօյլ» նավամթեքի վերամշակման գործարանի կառուցման աշխատանքներ` առանց ՇՄԱԳ թույլտվության:

Գործարանի կառուցումը և հետագա շահագործումը, ըստ «Ռիվալ» ՍՊԸ-ի ներկայցուցիչների, էկոլոգիական վտանգ կարող է ներկայացնել հարակից բնակավայրերի բնակիչների առողջության, գյուղատնտեսության և առկա ենթակառուցվածքների համար: 

Այս մասին Մեդիա կենտրոնում կքննարկենք խնդրով մտահոգված «Ռիվալ» ՍՊԸ-ի և պետական կառույցների ներկայացուցիչների հետ:  

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը»
«Նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները Հայաստանում»
«Արամի 23 շենքը չի քանդվի, սակայն ինչպե՞ս պահպանել, որ չփլուզվի»
Իրավապաշտպանների առաջարկները համաներման նախագծի վերաբերյալ
Բոլթոնի այցը ստուգողական էր
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ