« Վերադառնալ ցանկին
Քննարկում Մեդիա կենտրոն

Նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ, Երևան) տեղի կունենա «Կրթությունը բանտում. երեկ, այսօր, վաղը» թեմայով հանրային քննարկում:

Քննարկումն իրականացվում է Դիվիվի Ինթերնեյշնլ Հայաստան կազմակերպության հետ համատեղ՝ Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագրի և Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Հանուն մարդու իրավունքների. կրթությունը բանտերում» ծրագրի շրջանակներում։ 


Բացման խոսքով հանդես կգան Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի նախագահ Սեդա Մուրադյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչը (ենթակա է հաստատման), Հայաստանում Գերմանիայի Դաշնության Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Բերնհարդ Մաթիաս Քիսլեր (ենթակա է հաստատման), «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, Դիվիվի Ինթերնեյշնլ Հայաստան կազմակերպության ղեկավար Էսթեր Հակոբյանը։

Քննարկման ընթացքում «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը կներկայացնի կրթությունը ազատազրկման վայրերում քաղաքականության համառոտագիրը՝ «Ազատազրկվածների կրթության (այդ թվում՝ մասնագիտական) ապահովման խնդիրները քրեակատարողական համակարգում» թեմայով: Քննարկման ընթացքում փորձագետների կողմից կլինի անդրադարձ փակ հաստատություններում, մասավորապես, ազատազրկման վայրերում գտնվող անձանց կրթության իրավունքին, դրա իրացման հիմնախնդիրներին, անչափահաս իրավախախտների կրթության իրավունքի խնդիրներին, պետության քաղաքականությանը և առկա մարտահրավերներին:

ԲԱՆԱԽՈՍՆԵՐՆ ԵՆ`

Արշակ Գասպարյան, «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության հոգեբան 

Արթուր Սաքունց, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ 

Սուրեն Քրմոյան, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ (ենթակա է հաստատման)

Գոհար Սիմոնյան, ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի համակարգող, վարչության պետ

Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ (ենթակա է հաստատման)

Փրոջեքթ հարմոնի հայկական մասնաճյուղի ներկայացուցիչ (ենթակա է հաստատման)

Գայանե Հովհակիմյան, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն

Քննարկումը բաց է լուսաբանման համար, լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ info@publicjournalism.am էլ. հասցեով կամ +37412 755898, +37499 755 898 հեռախոսահամարներով։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ