« Վերադառնալ ցանկին
Քննարկում Մեդիա կենտրոն

Հոկտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Ո՞րն է լինելու սոցիալապես անապահով ընտանիքների աջակցման և ծնողազուրկ երեխաների պաշտպանության քաղաքականությունը Հայաստանում» թեմայով։

Բանախոսներն են՝

Մագդա Արսենյան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական

Զառա Հովհաննիսյան, իրավապաշտպան

Միրա Անտոնյան, ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամ, Երեխաների պաշտպանության ցանց

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել էր նորածին երկու տղաների։ Ավելի ուշ հայտնաբերված 18-ամյա միայնակ մայրը պաշտոնապես հրաժարվել էր փոքրիկներից սոցիալական վատ պայմանների հետևանքով:

Այս դեպքը մեծ աղմուկ բարձրացրեց և բավականին բուռն քննարկվեց հայաստանյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում, որին հետևեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի այցը Գյումրու «Երեխաների տուն»՝ տեղում ծանոթանալու երկվորյակ տղաների առողջությանն ու դեպքի մանրամասներին:

Թե որո՞նք են լինելու պետության կողմից առաջիկայում իրականացվելիք քայլերը սոցիալապես անապահով ընտանիքների հզորացման, մանկատան երեխաների ներառականության և խտրականության դեմ պայքարի համար, կքննարկենք Մեդիա կենտրոնում:

 

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ