«Հունան Պողոսյանի նշանակումը ստորացնում է սյունեցիներին». իրավապաշտպաններ
18.10.2018
11:00
Հոկտեմբերի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունենցավ քննարկում` «Կադրային քաղաքականությունը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:


Բանախոսներն էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա  Կարապետյանցը և «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու լուրը լուրջ դժգոհություններ է առաջացրել հանրության շրջանում:

Արթուր Սաքունցն ասում է, որ սա միակ խնդրահարույց  նշանակումը չէ և հասարակության արձագանքը նման նշանակումներին հատվածային է:

«Տնտեսական բլոկում ևս կան մարդիկ, որոնք նախկին իշխանությունների հետ համերաշխ աշխատել են և հիշատակվել կոռուպցիոն պատմություններում»,-ասում է Սաքունցը:
Նինա Կարապետյանցը  շեշտեց, որ նման պաշտոնյաներին տարբեր պաշտոնների նշանակելու միանձնյա իրավունքը որևէ մեկը չունի՝ ընդհուպ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելը նշանակում է ստորացնել սյունեցիներին»,- ասաց Կարապետյանցը:

Մարինա Պողոսյանն էլ հիշեցրեց, որ երբ Հունան Պողոսյանը փոխոստիկանապետ էր, Արմավիրում խոշտանգվեց Գրիշա Վիրաբյանը և գործը հասավ մինչև ՄԻԵԴ:

Իրավապաշտպանը հիշեցրեց նաև Շանթ Հարությունյանի մասին և հարց ուղղեց՝ արդյո՞ք վարչապետը, ով ևս Հունան Պողոսյանի դեմ Շանթ Հարությունյանին խոշտանգելու համար հաղորդագրություն էր տվել,  հիմա կոմֆո՞րտ, թե՞ դիսկոմֆորտ է ապրում:

«Նշանակման տրամաբանության մասին խոսք չկա, չեմ ուզում քննարկել լավագույն, վատագույն նշանակումը: Հունան Պողոսյանը հանցագործ է, և ես դա հայտարարում եմ բացահայտ, ունեմ նաև փաստեր»,- ասաց Մարինա Պողոսյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ