Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:

Բանախոսներն էինՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի հայագիտական և սոցիալ-մշակութային առարկաների բաժնի մասնագետ Հասմիկ Մարգարյանը, «Կրթական քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ-ի անդամ, մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանը, պատմաբան Վահրամ Թոքմաջյանը և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ծրագրերի համակարգող Ելենա Հարությունյանը:

Վահրամ Թոքմաջյանը, ով դասավանդում է նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Պատմություն» և «Հասարակագիտություն»՝  առարկաները, նշեց, որ իրենց դպրոցում ծրագրից հանել են «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, քանի որ դրա դասավանդումը հակասում է Սահմանադրության  խղճի ու դավանանքի ազատության  հոդվածին։

«Դասագրքերում  հաշվի առնված չեն աթեիստ, կաթոլիկ, բողոքական և այլ դավանանքների պատկանող աշակերտների գործոնը»,-ասաց Թոքմաջյանը։ 
Ելենա Հարությունյանը նշեց, որ ըստ իրենց ուսումնասիրությունների, առարկայի հանդեպ  դպրոցներում կա հետաքրքրություն. «Աշակերտները սիրով են ուսումնասիրում առարկան, այսինքն՝ դպրոցից արդեն ծանոթանում են ազգային արժեքներին, Հայ առաքելական եկեղեցու պատմությանը: Ինձ շատ ուրախացրեց ԿԳ նախարարի հայտարարությունը, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման մեթոդները պետք է վերանայվեն»:

Լուսինե Խառատյանը նկատեց, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերը խմբագրված են. «Մի շարք պատմական իրադարձություններ, ինչպես Պավլիկյան , Թոնդրակյան շարժումները, առհասարակ, ընդգրկված չեն դասագրքերում, ինչով , փաստորեն, անտեսվում է  աշակերտների քննադատական մտածողություն սովորեցնելը»: 

Հասմիկ Մարգարյանի կարծիքով էլ այս առարկան դպրոցներում դասավանդելը չափազանց կարևոր է: Առարկան դպրոցներում անցնում են 2005 թվականից, իսկ դրան նախորդել է յոթ տարվա նախապատրաստական աշխատանքը՝ հանդիպումներ, քննարկումներ շահագրգիռ բոլոր կողմերի՝ ՀԱԵ-ի, պատմաբանների, կրոնի մասնագետների և դպրոցների ուսուցիչների հետ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները
09.11.2018
12:00
Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։
«Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը»
09.11.2018
11:00
Նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունեն քնարկում՝ «Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը» թեմայով:
«ՊԵԿ-ի նոր օրինագիծը. ՀԿ-ների ֆինանսական հաշվետվությունը պետք է ամբողջությամբ տեսանելի լինի»
08.11.2018
11:00
Նոյեմբերի 8-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «ՊԵԿ-ի նոր օրինագիծը. ՀԿ-ների ֆինանսական հաշվետվությունը պետք է ամբողջությամբ տեսանելի լինի» թեմայով:
«Նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները Հայաստանում»
07.11.2018
12:00
Նախկին դատապարտյալների վերաինտեգրման գործընթացը սկսվում է հենց այն պահից, երբ ազատազրկված անձը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ։
«Արամի 23 շենքը չի քանդվի, սակայն ինչպե՞ս պահպանել, որ չփլուզվի»
07.11.2018
11:00
Նոյեմբերի 7-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Արամի 23 շենքը չի քանդվի, սակայն ինչպե՞ս պահպանել, որ չփլուզվի» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ