Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
Ֆեյսբուքյան հարցման արդյունքներով հարցման մասնակից օգտատերերի 97 տոկոսը պաշտպանում են արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը։
 
Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 6-10-ն ընկած ժամանակահատվածում։
Հարցման վիրտուալ հարթակ այցելած 2200 օգտատերից դիրքորոշում է հայտնել 52%-ը՝ 1144 օգտատեր։
Օգտատերերը պատասխանել են ներքոհիշյալ հարցին՝ 5 հնարավոր պատասխանով, որի արդյունքում ձևավորվել է հետևյալ պատկերը։
Ե՞րբ է հարկավոր անցկացնել ԱԺ արտահերթ ընտրությունները
  • Արտահերթ ընտրությունները պետք է իրականան մինչև տարվա վերջ։ 91.9%
  • Արտահերթ ընտրությունները պետք է իրականան 2019 - ի գարնանը։ 5.3%
  • Արտահերթ ընտրությունների կարիք չկա։ 1.1%
  • Արտահերթ ընտրություններ մինչև տարեվերջ պետք չեն։ 1%
  • Չեմ կողմնորոշվում։ 0.6%
Հարցմանը մասնակից օգտատերերի ընդամենը 2․6%-ն է, որ կողմ չէ մինչև դեկտեմբեր արտահերթ ընտրություններ անցկացնելուն կամ չի կողմնորոշվում։
 
Հարցման մասնակիցների ցուցանիշով թեմայի վերաբերյալ ակտիվ դիրքորոշում հայտնողների հետաքրքրությունը համեմատական առումով բավականին բարձր է՝ 52%։
Թեմայի վերաբերյալ մեծ ակտիվություն է նկատվել նաև ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրված հարցման հղման ներքո, որտեղ օգտատերերը մի քանի տասնյակ մեկնաբանություններ են թողել՝ գերակշիռ մասով կողմ արտահայտվելով մինչև 2018թ․ դեկտեմբեր ամիսը արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին։
 
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2018թ․ մայիսի 8-ին Թավշյա հեղափոխության արդյունքում վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։
Հունիսի 7-ին Ազգային ժողովին ներկայացրած ՀՀ կառավարության ծրագրով արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում:
Ըստ ծրագրի՝ Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո ակնհայտ է դարձել, որ վեցերորդ գումարման խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, ինչը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն է առաջացնում:
 
Կառավարության հիմնավորմամբ՝ ազատ և ժողովրդավարական ընտրությունների գրավականն առաջնահերթ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունն է:
Արտահերթ ընտրություններ անցկացնելու մոտավոր ժամկետ նշվում էր 2019թ․ մայիս-հունիս ամիսները։
Սակայն սույն թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հովանավորչությունը վայելող «Իմ քայլը» դաշինքը ստացավ ընտրողների վստահության քվեի 80 տոկոսից ավելին, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը հայտնվեց քաղաքական օրակարգում։
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց մինչև սույն թվականի դեկտեմբեր անցկացնել խորհրդարանական ընտրություններ։
Սակայն այդ գաղափարը հանդիպեց խորհդարանական ուժերի դիմադրությանը՝ մասնավորապես ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի, որոնք ցանկանում էին այդ ընտրություններն անցկացնել ավելի ուշ՝ 2019թ․ գարնանը։
Հոկտեմբերի 2-ին ՀՀԿ խմբակցությունը փոփոխություններ նախաձեռնեց ԱԺ կանոնակարգ օրենքում, ինչը Նիկոլ Փաշինյանի կողմից գնահատվեց ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուն խոչընդոտելու փորձ։
 
Նույն օրը ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանի կոչով տասնյակ հազարավոր քաղաքացիներ հավաքվեցին Ազգային շենքի դիմաց՝ պաշտպանելու արտահերթ ընտրությունների գաղափարն ու դատապարտելու ՀՀԿ-ի ու մյուս խմբակցությունների՝ արտահերթ ընտրությունները խոչընդոտելու փորձերը։
Քաղաքական բանակցությունների ու խորհրդակցությունների արդյունքում այժմ գոյություն ունի հասարակական-քաղաքական կոնսենսուս դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։
Ինչպես երևաց հարցմանը արդյուքներից օգտատերերի 90 տոկոսից ավելին պաշտպանում է վարչապետի դիրքորոշումը սույն թվականի դեկտեմբեր ամսին ընտրություններ անցկացնելու մասով։
 
Հարցման մասին մանրամասներ Հարցումն անցկացվել է 2018թ․ հոկտեմբերի 6-ից-10-ն ընկած ժամանակահատվածում։
Հարցումը տեղադրված է եղել ՀԼԱ-ի Մեդիա կենտրոն նախաձեռնության ավելի քան 8 հազարից ավելի հետևորդ ունեցող ֆեյսբուքյան էջում ու հանրության լայն ներգրավվածությունն ապահովելու համար օգտագործվել է վճարովի գովազդի հնարավորությունը։ Գովազդի միջոցով թիրախավորվել են Հայաստանում ապրող 18-ը լրացած բոլոր օգտատերերը երկրի բոլոր մարզերից։ Հարցման լեզուն հայերենն է։
Հարցման համար նախատեսված վիրտուալ հարթակ այցելած 2200 օգտատերերից դիրքորոշում է հայտնել 52%-ը՝ 1144 օգտատեր։ Մասնակից օգտատերերի 81 % -ը հարցմանը մասնակցել է Հայաստանի տարածքից, մնացածն այլ երկրներից՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից ու Միացյալ Նահանգներից։
 
Հարցումն անանուն է, հարցման մասնակիցների տվյալները հրապարակման ենթակա չեն։
«Հանրային հարցումներ առցանց տիրույթում» ծրագիրն իրականացնում է Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունը։
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ