Գործող խորհրդարանը չի ներկայացնում հանրության կամարտահայտությունը
05.10.2018
12:00
Հոկտեմբերի 5-ին Գյումրիում, Շիրակի պետական համալսարանում կազմակերպված «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման տարբերականներն ու մեխանիզմենրը» թեմայով հանրային քննարկամն ընթացքում բանախոսները խոսեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության ու գործող խորհրդարանը ցրելու տարբերակաների մասին։

Խորհրդարանը ցրելու ամենաանհավանական տարբերակ բանախոսներն համարեցին այն, որ խորհրդարանական բոլոր ուժերը կհամաձայնեն վայր դնել մանդատները:

Հաջորդ սցենարը վարչապետի հրաժարականն է: Այստեղ էլ երաշխիքներ չկան,  որ խորհրդարանական մյուս ուժերը վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրի:

«4-5 սցենար կա: Ամենաթարմն այն է, որ Ազգային ժողովը պետք է բաղկացած լինի առնվազն 101 պատգամավորից: Եթե «Ելք» դաշինքի պատգամավորները և ցուցակի մյուս անունները հրաժարական են տալիս, ԱԺ կազմը կտրուկ պակասում է 101-ից և դառնում է հակասահմանադրական Ազգային ժողով: Սա բարդ, խուճուճ սցենարներից է»,- նշեց Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը: 

Կառավարման փորձագետ Արթուր Համբարձումյանն իր հերթին նշեց, որ ներկայիս խորհրդարանը հանրության տրամադրությունները չի արտահայտում, քանի որ այն ձևավորվել է ոչ ապօրինի ճանապարհով և որքան շուտ լինեն ընտրությունները, այդքան կշահի պետությունը:

«Կարծում եմ, որ այս վիճակից դուրս գալու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններից մեկն Ազգային ժողովի լուծարումն է: Այնպես չէ, որ արտահերթ ընտրություններից հետո ռիսկերը իսպառ կվերանան»,- հավելեց նա:

Բանախոսները համոզված են, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելը հնարավոր է: Այս ժամանակահատվածը բավարար է նաև Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը մինչև հոկտեմբերի վերջ փորձագետները իրատեսական են համարում, այսինքն՝ ըստ նրանց,  դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման համար գոնե տեխնիկական խոչընդոտներ չկան: 

Ըստ փորձագետ Սեյրան Մարտիրոսյանի՝ խորհրդարանական մեծամասնությունը ինքը պետք է արտահերթ ընտրությունների առաջարկը հնչեցներ: Գործադիր մարմնում իշխանությունը փոխվել է,  իսկ օրենսդիրում նույն այդ իշխանությունը փոքրամասնություն է կազմում:  Այլ կերպ ասած, ըստ բանախոսների, Հայաստանում երկիշխանություն է ձևավորվել:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով խորհրդարանի լուծարումը քաղաքական անհրաժեշտություն ու հանրային տրամադրությունների արտահայտություն։  Ուստի պետք է ամենաարդյունավետ մեխանիզմները գործադրելով լուծարեն գործող Ազգային ժողվոն ու ունենալ նոր խորհրդարան։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ