«Հայ ժողովրդին կհաջողվի արդյունավետորեն անցնել այս անցումային շրջանը»․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
03.10.2018
14:00
Հայաստանը արտերկրի համակրանքը վայելեց հատկապես խաղաղ հեղափոխությունից հետո, ասում է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Մաթիաս Քիսլեր, ով հոկտեմբերի 3-ին Գերմանիայի միասնության օրվա կապակցությամբ հյուրընկալվել էր Մեդիա կենտրոնում։

Դեսպանը միաժամանակ նշում է, որ իրական փոփոխությունները երկար ժամանակ են պահանջում․

«Այնպես չէ, որ խնդիրները կարող են լուծվել մեկ գիշերվա ընթացքում: Հայաստանի իրականության համար շատ սխալ մոտեցում է ակնկալել անմիջական փոփոխություններ: Հայ ժողովրդին կհաջողվի արդյունավետորեն անցնել այս անցումային շրջանը: Ես տեսնում եմ դրա բոլոր նախադրյալները»:

Դեսպան Քիսլերը նաև նշում է․ «Շատ կարևոր է, որ հասարակությունը հիմնված լինի կոնսենսուսի վրա, և սա շեշտում եմ ոչ միայն Գերմանիայի համար, այլ նաև Եվրամիության»։

Գնահատելով հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս վիճակը դեսպանը նշեց․

«Հայ-գերմանական տնտեսական հարաբերությունները փոքր-ինչ լճացած փուլում են»։ Սակայն Քիսլերի կարծիքով երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար մեծ պոտենցիալ կա։ Այդպիսի պոտենցիալ պարունակող ոլորտներից է էներգետիկան, որտեղ հաջուղությամբ համագործակցում են Հայաստանն ու Գերմանիան։

Դեսպանի գնահատմամբ Հայաստանում՝ հաշվի առնելով երկրի առանձնահատկությունները, մեծ հաջողությամբ կարելի է զարգացնել զբոսաշրջությունը։ Սակայն այս ուղղությամբ նրա կարծիքով շատ աշխատանք կա անելու՝ հատկապես ենթակառուցվածքների զարգացման առումով։

«Զբոսաշրջային ենթակառուցվածքների ոլորտում Հայաստանը կարող է սովորել Վրաստանի փորձից», ասում է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] էլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
«Հասարակություններին խաղաղությանը պատրաստելու օրակարգը տարածաշրջանում. ինչպե՞ս և ե՞րբ»
10.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 10-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հասարակություններին խաղաղությանը պատրաստելու օրակարգը տարածաշրջանում. ինչպե՞ս և ե՞րբ» թեմայով:
«Պետական գնումների միտումները 2018թ.»
07.05.2019
11:00
Մայիսի 7-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Պետական գնումների միտումները 2018թ.» թեմայով:
«Մենաշնորհների դեմ պայքար. ովքե՞ր են շուկայի հետհեղափոխական խաղացողները»
06.05.2019
12:00
Մայիսի 6-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մենաշնորհների դեմ պայքար. ովքե՞ր են շուկայի հետհեղափոխական խաղացողները» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ