Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Մաթիաս Քիսլերի հարցազրույցը` նվիրված Գերմանիայի միասնության օրվան:
Հարցազրույցին Գերմանիայի դեսպանը կանդրադառնա նաև հայ-գերմանական հարաբերություններին, «Թավշյա հեղափոխությունից» հետո երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանն ու ԵՄ-ՀՀ հարաբերությունների հեռանկարներին:
Ուշադրություն: Հարցազրույցին լրատվամիջոցների մասնակցությունը չի նախատեսվում: Հարցազրույցը լուսաբանելու համար լրատվամիջոցները ներկայացուցիչները կարող են հետևել Մեդիա կենտրոնի առցանց ուղիղ հեռարձակմանը: